Լրահոս
Օրվա լրահոսը

Օդեսայի զոհերի մեջ օտարերկրացիներ կան. Интерфакс-Украина

Մայիս 03,2014 19:44

Օդեսայում տեղի ունեցած բախումների մասնակիցների և զոհվածների մեջ կան օտարերկրացիներ, հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Վիտալի Յարեման ճեպազրույցի ժամանակ:

Ուկրաինական «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Յարեման այլ մանրամասներ չի հայտնել՝ հետաքննության գաղտնիությունը պահելու հիմնավորմամբ:

Նրա խոսքերով, այդ գործողությունները ֆինանսավորել են անջատականները և նշել է, որ կասկածներ կան՝ անկարգություններին նաև ոստիկաններ են մասնակցել:

Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ կայքում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Օդեսայի անկարգությունները կազմակերպել են Ռուսաստանի և Մերձդնեստրի քաղաքացիները:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ավելի ուշ Ուկրաինայի իշխանությունները Օդեսայում տեղի ունեցած ողբերգության մեջ մեղադրել են Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովին և եկամուտների նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոյին:

Իր նկատմամբ մեղադրանքները Մոսկվան հերքել է և անվանել «զառանցանք»:

Մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ 40-ից ավել մարդ է զոհվել, 200-ից ավել մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    А вот такого зверства киевским самозванцам не простят ни европейцы, ни американцы, никто!

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031