Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծնեբեկով ապուր-պյուրե

Մայիս 03,2014 17:32

Քանի դեռ ծնեբեկի սեզոնը չի ավարտվել, պետք է առիթից օգտվել, եւ որքան հնարավոր է շատ ծնեբեկ ուտել: Այն եւ շատ համեղ է եւ շատ օգտակար:

Ծնեբեկը կարելի է օգտագործել սալաթների մեջ, կարելի է պարզապես  1-2 րոպեով խաշել աղ արած ջրում, վրա լիմոն կամ քացախ անել եւ ուտել: Կարելի է պատրաստել նաեւ ապուր-պյուրե:

Անհրաժեշտ մթերքները

Ծնեբեկ-2-3 կապ

Սառեցված ոլոռ- 1 տուփ կամ կարտոֆիլ՝ 2 հատ

Բարձր յուղայնությամբ կաթնասեր (սերուցք)-200 գրամ

Կարագ- 50 գրամ

Պատրաստման եղանակը

asparagusԾնեբեկի տակի մասից, մոտ 1 սմ-ի չափ կտրել, թափել: Մնացածը բաժանել երկու մասի՝ գլխիկները թողնել, իսկ պոչերը լցնել կաթսայի մեջ: Ի դեպ, եթե պոչի վրա թեփուկները շատ են, կարտոֆիլ մաքրող դանակով մաքրեք վրայի շերտը, այլապես ապուր-պյուրեի մեջ տհաճ կերպով կմնա ատամի տակ: Իսկ եթե շատ երկար են, երկու կտոր արեք:

DSCN6295Ծնեբեկի պոչերի վրա երկու բաժակ սառը ջուր լցնել, դնել կրակին: Հենց սկսի եռալ, աղ անել, ավելացնել սառեցված ոլոռը: Երկու րոպեից անջատել կաթսան: Եթե չունեք սառեցրած ոլոռ, ապա կարող եք նախապես կարտոֆիլը խաշել, հենց լավ փափկի, լցնել ծնեբեկի պոչերը, երկու րոպե եռալուց հետո անջատել: Ոլոռով եփվելու դեպքում շատ գեղեցիկ կանաչ գույն կունենա, իսկ կարտոֆիլով եփվելու դեպքում՝ բաց կանաչ կլինի:

Ինչպես նկատեցիք, ոչ մի այլ մթերք չենք օգտագործում, ոչ սոխ, ոչ սխտոր, ոչ համեմուքներ՝ բացի աղից: Ծնեբեկի համն ու հոտն այնքան հարուստ են, որ չարժե կոտրել այլ համերով: Սակայն, բնականաբար, այստեղ եւս՝ ճաշակի հարց է, եթե ավելի սուր համեր եք նախընտրում, կարող եք մեկ-երկու ճյուղ կանաչ սոխ եւ մեկ ճյուղ կանաչ սխտոր ավելացնել:

Երբ եփված բանջարեղենը մի փոքր կսառչի, լցնել բլենդերի մեջ՝ այն ջրի հետ, որի մեջ եփվել  եւ լավ խառնել: Եթե ժամանակ եւ տրամադրություն ունեք, կարող եք հետո անցկացնել մաղով, այդ դեպքում շատ նուրբ կստացվի ձեր ապուր-պյուրեն, բայց եթե անգամ չանցկացնեք էլ մաղով, էլի շատ համեղ է:

DSCN6362Հարված բանջարեղենը հետ լցնել կաթսայի մեջ, վրան կարագ ավելացնել, 100 գրամ սերուցք, ու նորից դնել կրակին՝ լավ տաքանա, բայց մի հասցրեք եռման աստիճանի:

Լցրեք ափսեների մեջ եւ մատուցեք: Ապուրի վրա կարող եք դնել ծնեբեկի թարմ, չեփված գլխիկներից, ավելացնել մեկ գդալ սերուցք եւ տաքացրած հացի կտոր: Շատ գեղեցիկ կլինի:

cnebekov ev lolikov axcanԻ դեպ, եթե նկատեցիք, մենք այս բաղադրատոմսում չօգտագործեցինք ծնեբեկի գլխիկները, դրանցից դուք կարող եք աղցան պատրաստել՝ թարմ լոլիկ, թարմ ծնեբեկ, ձիթապտղի յուղ, ձիթապտղի հատիկներ, քերած պարմեզան…

Բարի ախորժակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031