Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ էր ճիշտ. 1in.am

Մայիս 03,2014 15:33
aram sargsyan

Երբ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ․ Զ․ Սարգսյանը դուրս եկավ ՀԱԿ-ից առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեծահոգաբար ասաց, որ ժամանակը ցույց կտա, թե իրենցից ով է ճիշտ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 69 ձայն ունեցող Հանրապետական կուսակցության ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը հավաքեց 101 ձայն, իսկ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ստացավ ընդամենը երեք ձայն «Առաջին լրատվական»-ը Ա․ Սարգսյանից հետաքրքրվեց , թե նա կարո՞ղ է ի մի բերել կամ գնահատել, թե ժամանակը ինչ ցույց տվեց:

«Իմ կարծիքով՝ միգուցե նույնիսկ մարտավարական առումով լավ կլիներ՝ ժամանակը ցույց տար, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ճիշտ, որովհետև իրենից սպասում ունեցողները, հետևաբար և հիասթափվողները անհամեմատ ավելի շատ են, քան ինձնից, և դա օբյեկտիվ է, որովհետև ինքը Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնադիրներից է, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահը, ում պաշտոնավարման տարիներին ոչ միայն ձեռքբերումներ, այլև ռեալ հաղթանակ ենք ունեցել: Ինքն է եղել Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միավորման առաջնորդը, և ես դա անկեղծորեն ու անվերապահ ընդունել եմ: Իր տեսակետներին և հարցազրույցներին հետևում են հարյուր հազարավորները, իսկ իմ մոտեցումներին՝ անհամեմատ ավելի քիչ: Ես չունեմ էդքան ավանդ և չեմ մեծամտանա այնքան, որ ինձ համեմատեմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ»,-ասաց նա:

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, որ դա չի նշանակում, որ ռազմավարական առումով, ինքը սխալ է ու իրավունք չունի տարբերվող մոտեցում ունենալ․« Համենայնդեպս՝ եթե ժամանակը ապացուցի էլ, որ ես եմ ճիշտ, դա չի նշանակի և ես չեմ համարի, որ հակառակ տեսակետ ունեցողները դավաճաններ են ու իշխանությանը ծախվածներ, չեմ ոգևորվի այնքան, որ Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխելը համարեմ սեփական, այն էլ՝ մեծ ձեռքբերում»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031