Մինչ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ոչ ոք չգիտի՝ նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը շարունակելո՞ւ է պաշտոնավարել, թե ոչ, Aravot.am-ին այսօր հայտնի դարձավ, որ նախագահն արդեն ստորագրել է ՀԱՕԿ-ի սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանի՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակելու հրամանագիրը:
Մեր տեղեկություններով, Գաբրիել Ղազարյանին նախարարության աշխատակազմին կներկայացնեն արդեն երկուշաբթի օրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sport.news.am-ի