Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն և «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն այսօր առավոտյան ժամանել են Օդեսա, հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից:
Ուկրաինական «Ինտերֆաքս»-ը փոխանցում է, որ նախօրեին Օդեսա էր մեկնել նաև Ուկրաինայի նախագահի մեկ այլ թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն:
Մայիսի 2-ին Օդեսայում զանգվածային անկարգությունների ժամանակ 46 հոգի է մահացել, ըստ Օդեսայի դատախազության, այդ թվում՝ տեղի քաղաքային պատգամավոր Վյաչեսլավ Մարկինը: Ձերբակալվել է 144 հոգի:
Մինչև մայիսի 3-ը 10:00 (Եր. ժամով) հիվանդանոց է դիմել 214 հոգի, որոնցից 88-ը հոսպիտալացվել են, որոնց մեջ է 17 տարեկան մի անչափահաս:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ