Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ քաղաքագետի, հայ հասարակությունը անտեղի ոգեւորվեց

Մայիս 03,2014 14:03

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի գնահատմամբ, ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունը սրվում է, բայց սրացումը մինչեւ վերջ չի խորանա:
«Հայաստանը ռուսական ազդեցության առումով տարածաշրջանում վերածվում է գեոստրատեգիական կարծր քարի, սա նոր իրավիճակ է: Աշխարհաքաղաքական տեղաշարժման առումով մեզ համար պատմական հնարավորություն է առաջացել, որը մեզ համար քիչ է լինում, պետք է փորձել ոչ թե կոնկրետ քաղաքացիների շրջանում ճորտի գիտակցություն տարածել, ինչը ամբողջ օրն արվում է, այլ ինքիշխանության համար մինչեւ վերջ պայքարող սերունդ աճեցնել: Սերունդը չի կարելի հիվանդացնել քաղաքական կողմնորոշումների բացիլով»,- այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց քաղաքագետը:

Ըստ նրա, Ռուսաստանը տեւականորեն խրվում է ուկրաինական խնդրի մեջ. «Հիմա սա մեզնից անկախ է կատարվում, բայց հարավկովկասյան ճակատը պահողը՝ ռազմավարության առումով, դառնում է Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի հանրապետության հետ»:

Հետո անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ ասաց.

«Իշխանափոխությունը վարչապետի տեսքով շատ ուռճացվեց, կարծես թե նախագահը հրաժարական է տվել կամ իր ծրագիրը փոխելու մասին է հայտարարել: Սրան շատ նշանակություն չպետք է տրվեր, բայց հայ հասարակությունը շատ ոգևորվեց, անտեղի: Սա որոշ քաղաքական ուժերի կողմից առկա խնդիրներից ուշադրությունը հեռացնելու համար միջոց էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031