Սլավյանսկում ԵԱՀԿ ռազմական պատվիրակության անդամներին ազատ են արձակել, նրանց հանձնել են Եվրախորհուրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին, հայտնել են ԵԽ-ից:
«Կորեսպոնդենտ»-ի փոխանցմամբ, մայիսի 3-ին ԵԽ գլխավոր քարտուղարի խոսնակ Դանիել Հոլթգենը տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ առևանգված դիտորդներին առավոտյան քաղաքային անցակետի մոտ հանձնել են Յագլանդին և ՌԴ մարդու իրավունքների նախկին պաշտպան Վլադիմիր Լուկինին:
«Յագլանդն ու Լուկինը համաձայնել էին միասին մեկնել Սլավյանսկ՝ պատվիրակներին ազատելու առաքելությամբ, որպեսզի ազատեն ռազմական միջազգային դիտորդներին», – հայտնել է Հոլդգենը:
Լուկինը, որը Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ էր մեկնել Ուկրաինա, առևանգողների հետ բանակցելու, հայտնել է, որ ազատ են արձակվել բոլոր 12 պատանդները:
Կարդացեք նաև
Սլավյանկսի անջատականները ապրիլի 25-ին ավտոբուս էին առևանգել, որի մեջ գտնվում էին ԵԱՀԿ պատվիրակության 7 անդամներ և 5 հոգի Ուկրաինայի զինված ուժերից:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ