Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մութաֆյան.«Գագիկ Ծառուկյանի հեռուստաընկերությունը կարո՞ղ է ազատ լինել»

Մայիս 03,2014 13:21

Թատերագետ Լեւոն Մութաֆյանը պնդում է՝ տարածաշրջանում ազատ մամուլով Հայաստանը ամենաազատ երկիրն է: Թե ինչու է Freedom House-ի վերջին զեկույցում Հայաստանը հայտնվել ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում, պարոն Մութաֆյանն այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց, որ չի վստահում նման ցուցանիշներին, որովհետեւ սովորաբար գրանտակեր կառույցներն են արձանագրում. «Արտաքնապես երեւութականություն է ստեղծվել, թե մամուլն ինչ ուզի՝ կանի, ում կուզի՝ կքննադատի, նախագահի ծաղրանկարը կտպագրի…բայց , իհարկե, մեզ մոտ կան արգելանքներ, ճնշումներ, մենք գիտենք՝ ինչ  ներքին գրաքննությունն է  գործում, ինչպես են սնանկացնում լրատվամիջոցներին: Եթե պարզունակ պատկերացումներով չենք ասում սրանք ազատության ճնշումներ են, բայց հենց ազատության սահմանափակումներ են: Հիմա Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը կարո՞ղ է ազատ լինել, Ծառուկյանին այնպիսի տնտեսական ճնշումների կենթարկեն»:

Հետո էլ շարունակեց, թե Հայաստանի ՝շուկայական տնտեսության մեջ անհնար է պատկերացնել ազատ լրատվամիջոց. «Ով վճարում է, նա էլ պատվիրում  է երաժշտությունը: Մեր լրատվամիջոցների գերակշռող մեծամասնությունը կամ բոլոր կախված են այս կամ այն պատվիրատուից ու պետք է կատարեն պատվիրատուի պահանջները»:

Թատերագետը նաեւ առանձնացրեց տպագիր մամուլը ու նկատեց, որ այն արդեն  դուրս է մղվում լրատվական դաշտից. «Մեր թերթերի տպաքանակը օրեցօր անկում է ապրում, օրեցօր կորչում է հետաքրքրությունը տպագիր մամուլի նկատմամբ: Եվ սա կապ չունի սոցիալական վիճակի հետ,  մենք կորցրինք հասարակություն-տպագիր մամուլ կապը»:

Հետո  այսօրվա ու խորհրդային մամուլը համեմատեց , ասաց՝ հիմա որոշակիորեն ազատ է համարում, այսօրվա լրատվամիջոցներն ունեն սեփական հայեցակարգերը:

Բայց քննադատեց լրագրողներին՝ նկատելով, որ ունեն մասնագիտական պատրաստվածության, գրագիտության խնդիրներ.«Լրատվության մասնագիտական որակը մոտենում է «պլենդուսային» մակարդակի»:

Վերջում էլ հավելեց, որ էլեկտրոնային կայքերն էլ մեծ պահանջարկ չունեն, լուրջ նյութերի դիտողականությունը սովորաբար 35-40 է, իսկ «Քիմ Քարդաշյանի կրծկալները», «Շուշան Պետրոսյանը զայրացել է», «Սիրուշոն կմայրանա» վերնագրերով նյութերի դիտողականությունը անցնում է մի քանի հազարը. «Կիսահիմար գիտակցության մեջ ենք ապրում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Freedom House-ն էլ ազատ չէ,նրան էլ են պատվիրում…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031