Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրիդոմ Հաուսը» օբյեկտիվ չէ

Մայիս 03,2014 12:42

Մեր կայքի նոր` «Նոթատետր» բաժինը տրամաբանական է սկսել Խոսքի ազատության թեմայից` օրվա խորհրդին համապատասխան:

Ըստ ամերիկյան «Ֆրիդոմ հաուսի» զեկույցի, 2014 թվականին Հայաստանում մամուլի ազատությունը որոշակի նահանջ է ապրել: Չգիտեմ, թե որ չափանիշներով է առաջնորդվել «Ֆրիդոմ հաուսը», բայց չեմ կարծում, որ խոսքը համացանցի կամ տպագիր մամուլի մասին է, որտեղ, ինձ թվում է, խոսքի ազատության հետ կապված լուրջ խնդիրներ չկան:

Մտահոգությունը, հետեւաբար, վերաբերում է հեռուստատեսային եթերին, որտեղ վիճակն իսկապես հեռու է իդեալականից: Բայց ասել, որ այստեղ հետընթաց է գրանցվել, արդար չէ: Ցանկացած հեռուստադիտող, որը լսում էր, թե ինչ էր այս տարի խոսվում, մասնավորապես, «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հեռուստատեսությամբ Հայաստանի կառավարության եւ վարչապետի մասին, տպավորություն չէր ստանա, որ մեզանում պետությունը կամ իշխանությունը սահմանափակում են խոսքի ազատությունը:

Հետեւաբար, կարծում եմ, մենք պետք է հայտնվեինք մոտավորապես ոչ թե 134-րդ տեղում`«ոչ ազատ» Թուրքիայի կողքին, այլ մոտավորապես 47-րդ հորիզոնականում` «մասամբ ազատ» Վրաստանի կողքին, որին մենք ոչնչով չենք զիջում: Ենթադրում եմ` եթե Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրեր ասոցացման համաձայնագիրը, այդպես էլ կլիներ:

   Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ettentc CHi says:

    Դե պարոն Աբրահամյան մենք էլ սպասում էինք, որ իրենք ասեն նոր իմանայինք թե ինչ է կատարվում մեր մամուլում: Դուք այդ երկու հեռուստաընկերություններով լսած կաք, որ ՀՀ նախագահի մասին մի վատ բան ասեն, կառավարությունն էր պետք իրենք իրենց նախագահի հետ փոխեցին:

  2. Արսեն says:

    Հա, շատ անարդար դուրս եկան էդ սրիկա միջազգային կազմակերպությունները։ ..)))..
    Իմ կարծիքով՝ Հայաստանում խոսքի ազատությունը պետք է համեմատել ոչ թե Թուրքիայի, այլ Դանիայի կամ Նորվեգիայի հետ։ Այդ դեպքում կպարզվեր, որ հայաստանը շատ առաջ է..)))..
    Առաջարկում եմ՝ անջատել ինտերնետը, արգելել ոչռուսական ալիքները և ինքներդ ձեզ համարել ամենազատ երկիրը աշխարհում..))).. Պատմական օրինակն էլ, մանավանդ, ունեք… «Я другой такой страны не знаю, где так вольно дышет человек»…))))…
    Մի սովետական անեկդոտ հիշեցի խոսքի ազատության մասին։
    Ամերիկացի ռուսին ասում է.
    – Մեր մոտ խոսքն ազատ է, օրինակ ես կարող եմ Սպիտակ տան դիմաց գոռալ, որ պրիզիդենտը հիմար է։
    -է, բան ասացիր, ես էլ կարող եմ Կարմիր հրապարակում գոռալ, որ Ամերիկայի պրիզիդենտը հիմար է…)))…
    Անձամ դուք, էդ ինչ եք գրում, որ հլա մի հատ էլ «ազատ» չլինեք?…)))…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031