Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27-ի գործով վկա Տիգրան Նազարյանը ԱՄՆ-ում քաղցկեղից չի մահացել». 1in.am

Մայիս 03,2014 12:18

«Հրապարակ» օրաթերթը վերջերս տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային վկա, Հ1-ի նախկին թղթակից, ԱՄՆ-ում առեղծվածային մահով մահացած Տիգրան Նազարյանը մահվանից առաջ տեսաձայնագրություն է ուղարկել Հայաստան: Հրապարակման համաձայն՝ Նազարյանը սենսացիոն բացահայտումներ է արել Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ՝ մասնավորապես գործին առնչություն ունենալու մեջ մեղադրել Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներին, երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանին:

Տիգրան Նազարյանը վերջին հարցազրույցը տվել է Լոս Անջելեսի AMGA հայկական հեռուստաալիքի «Վարագույր» ծրագրի տնօրեն, մեկնաբան Ռուդիկ Հովսեփյանին, որի ժամանակ գործի կապակցությամբ կրկին հետաքրքիր հայտարարություններ է արել:

«Առաջին լրատվական» զրուցեց Ռ. Հովսեփյանի հետ՝ պարզելու համար, թե պատկերացում ունի՞, թե այդ նոր տեսաձայնագրությունն ինչ բովանդակություն կարող է ունենալ:

Ի պատասխան մեր հարցադրման՝ Հովսեփյանն ասաց, թե չի կարծում, որ Տիգրան Նազարյանը որևէ նոր բան կարող է ասած լինել: Նրա դիտարկմամբ՝ եթե լիներ նման ձայնագրություն, ապա այն մարդը, ում իբր դա ուղարկվել է, վաղուց ջրի երես կհաներ:

Մեկ ուշագրավ հանգամանք պարզեցինք Ռուդիկ Հովսեփյանից: Մեր զրուցակիցը կասկածի տակ առավ պաշտոնական այն վարկածը, թե Տիգրան Նազարյանը մահացել է քաղցկեղից. «Այդ տեսաձայնագրությունը, իմ կարծիքով, հերթական տարածված բլեֆ է: Տիգրանը երբեք չէր սպասում մահվան: Ես իրեն տեսել եմ մահից կարճ ժամանակ առաջ, միանգամայն առողջ էր, ինձ էլ առողջություն էր մաղթում: Շնորհակալություն հայտնեց, որ իրեն այդ վիճակից հանել եմ: Ես էլ ասացի, որ օրը նորից ասելու բան ունենաս, արի, ասաց՝ եղավ: Շատ լավ էր. եթե Տիգրան Նազարյանը քաղցկեղ ունենար, նա այդ ժամանակ քիմիաթերապիա պետք է ընդուներ և այդ բարձր տրամադրությունը չէր ունենա, կասեր՝ հիվանդ է, անբուժելի հիվանդություն ունի: Հետո՝ այստեղ քաղցկեղից մահացող չկա, ամենածանր քաղցկեղից՝ արյան քաղցկեղից, մեկ կամ երկու ամսում մահացող չկա, եթե մահանում են, ուրեմն գոնե 3-4 տարի հիվանդ են եղել, այստեղ երկարացնում են կյանքը:

Գիտեք, ես աշխարհում ոչինչ չեմ բացառում, բայց ես չեմ հավատում: Ես հիմա հիվանդ եմ, ամբողջ քաղաքը գիտի, որ ես քիմիաթերապիա եմ ընդունում, իսկ ո՞նց եղավ, որ իր շրջապատից ոչ մեկը չգիտեր, որ նա քաղցկեղով հիվանդ է»,-ասաց Հովսեփյան:

Հրապարակումն՝ ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ 1in.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031