Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ուղերձը Մամուլի ազատության միջազգային օրվա առիթով

Մայիս 03,2014 11:44

Մամուլը հասարակության ջերմաչափն է, որով գրեթե անսխալ հնարավոր է որոշել տվյալ հանրության և պետության առողջությունը՝ դրանց կայացման և զարգացման աստիճանը: Խոսքի և մամուլի ազատությունն այն եզերքն է, դեպի որը անկանգ ընթանում են լրագրողներն ամբողջ աշխարհում: Մամուլի ազատությունը ծնվում և մեծանում է ամեն օր՝ լրագրողների անդադրում, հետևողական և նվիրյալ աշխատանքի ընթացքում: Մամուլի ազատությունն անբաժան է մասնագիտական արժեքների ու սկզբունքների հանդեպ հավատարմությունից և դրանց ամենօրյա պաշտպանությունից:

Ոչ մի լրագրող իրականում չի կարող հաշտվել անազատության և սահմանափակումների հետ: Մամուլի ազատությունն ընտրություն է. յուրաքանչյուր ազատ լրագրողի ընտրությունը:

Մենք՝ Հայաստանի լրագրողներս, մեր հայրենիքի և նրա նոր ժամանակների կենսագիրներն ենք, և մեր իրավունքն է ու պարտքը մեր ժամանակները, նրանց բերած իրողություններն ու իրականությունը ներկայացնել անխաթար և ճշմարիտ, ինչպիսին էլ լինեն դրանք:

Մամուլի ազատության օրվա առիթով շնորհավորելով Հայաստանի և հայկական Սփյուռքի լրագրողներին ողջ աշխարհում՝ մաղթում եմ, որ մասնագիտական գործունեությունն իրականացնելիս մեզ երբեք չլքի այն համոզումը, որ ընտրելով և պաշտպանելով մամուլի ազատությունը՝ մենք ընտրություն ենք կատարում հանուն Հայաստանի Հանրապետության հասարակության և պետության ազատության, անկախության և ժողովրդավարության:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031