Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ զոհեր Օդեսայում՝ ռուսաստանամետ ցուցարարների և Կիևի կողմնակիցների միջև բախումների պատճառով. Amerikayidzayn.com

Մայիս 03,2014 10:15

«Ամերիկայի ձայն». Ուկրաինայի սևծովյան Օդեսա քաղաքում մեկ տասնյակից ավելի մարդ զոհվել է հրդեհի պատճառով, զոհեր են եղել նաև ռուսաստանամետ և Ռուսաստանի դեմ հանդես եկող խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների պատճառով:

Ուկրաինայի կառավարության կողմից հրապարակված հայտարարության համաձայն, Օդեսայում արհմիության շենքում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհվել է 31 մարդ: Հաղորդագրությունների համաձայն, հրդեհի հետևանքով վնասվածքներ է ստացել 50 մարդ, այդ թվում ոստիկանության տասը ծառայող:

Սևծովյան նավահանգստային Օդեսա քաղաքին վերջերս հաջողվում էր խուսափել հիմնականում ռուսաստանամետ անջատողականների կողմից հրահրվող խռովություններից, սակայն ուրբաթ օրը քաղաքում տեղի ունեցած բախումները նոր ճակատ են բացել Ուկրաինայում, որտեղ չեն դադարում բռնությունները:

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հրապարակումն՝ ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031