Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության նախավերջին օրը պայքարն ավարտեցին նաեւ մեր 69 կգ քաշայիններ Հռիփսիմե Պողոսյանն ու Աղունիկ Հակոբյանը: Հռիփսիմեն երկամարտում ցույց տվեց 176 կգ՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը, իսկ Աղունիկը՝ 150 կիլոգրամով իններորդն էր:
Այսօր առաջնության եզրափակիչ օրն է: Հայաստանը ներկայացնելու են 69 կգ-ից բարձր անձնական քաշ ունեցողներ Արփինե Դալալյանն եւ Դիանա Աղաբեկյանը, իսկ վերջինը մրցահարթակ կմտնի +94 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ