Հայաստանում Բրիտանական դեսպանատունը` Մամուլի ազատության օրվա կապակցությամբ այսօր երեկո էր կազմակերպել WoodRock պանդոկում:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը շնորհավորեց հայ լրագրողներին ու հաջողություն մաղթեց նրանց դժվարին աշխատանքում: Դեսպանը կարեւորեց լրագրողների ջանքերը՝ քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացում:
Երեկոն անցավ թեթեւ մթնոլորտում՝ բրիտանական ֆոլք երաժշտության ուղեկցությամբ: The Windrose նվագախումբը հնչեցրեց բրիտանական, շոտլանդական եւ իռլանդական երգեր:
Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդակցության գծող ղեկավար Լիլիթ Քալանթարյանը նշեց, որ միջոցառման վայրը պատահական չի ընտրված: Բրիտանիայում լրագրողները սիրում են ուրբաթ օրերը հավաքվել փաբերում, քննարկել շաբաթվա անցուդարձը ու վայելել համեղ գարեջուր: Ուստի, ցանկացել են նման անմիջական միջավայրը ստեղծել եւ լավ ժամանց պարգևել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ