Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները` կնոջն ու հարսին դանակահարած գյուղապետի մասին

Մայիս 02,2014 23:08

Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պաշտոնյաները, որոնք գրեթե ամենօրյա շփման մեջ են շիրակցի գյուղապետերի հետ, Ալվարի 53-ամյա գյուղապետ Արտավազդ Մկրտչյանին բնութագրեցին որպես կարգին «տղա» ու կարգին գյուղապետ:

Ռուբեն Հարությունյան

Ռուբեն Հարությունյան

«Նա ամենամարդամոտն է Ամասիայի տարածաշրջանի գյուղապետերից: Այդ տարածքի բոլոր գյուղապետերի մեջ մեծ հեղինակություն է վայելում, երբեք խնդիրներ չի ունեցել բյուջեի կատարման, սեփական եկամուտների հավաքագրման հարցում: Մի անգամ 5-6 գյուղապետերով, նրա մեքենայով Ղարաբաղ ճանապարհորդեցինք, հաճույք ստացանք: Իրոք մեզ համար էլ զարմանալի է, թե ինչ է կատարվել նրա հետ: Բայց մենք ոչ մի տարօրինակ բան չենք նկատել նրա մոտ», – ասաց Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը:

Կարլեն Աբրահամյան

Կարլեն Աբրահամյան

Տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանն էլ, մեզանից լսելով Ալվարի գյուղապետի հետ կատարված դժբախտությունը, անչափ վատ զգաց: Նրա բնութագրմամբ, խոսքը հիանալի մարդու մասին է, որի հետ շփվելուց ու ճանապարհորդելուց միայն կարելի է հաճույք ստանալ: «Ես 2-3 ամիս է` Ամանորյա տոներից հետո չեմ տեսել Ռոին, մենք նրան այդպես ենք անվանում, մի անգամ զանգեցի, կանչեցի մարզպետարան, ասաց, որ զբաղված է, բայց խոստացավ անպայման գալ: Էս ինչքան վատ զգացի, փշաքաղվեցի, էս ի՞նչ ասիք»,- տխրեց տարածքային վարչության պետը:

Մարզի այլ պաշտոնյաներ էլ տեղեկացրեցին, որ նա 12 տարվա գյուղապետ է, ընտրված 3 անգամ, ՀՀԿ-ական է և նրա օրոք վերջ դրվեց գյուղում սամսարցիների և գանձեցիների միջև առկա կոնֆլիկտներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալվար գյուղի 53-ամյա գյուղապետ Արտավազդ Մկրտչյանն այսօր առավոտյան դանակահարել էր կնոջն ու հարսին, այնուհետ իր «Ինֆինիտի» մակնիշի մեքենայով Ամասիա ուղևորվելու ճանապարհին ձորն էր գլորվել: Նրա մեքենան հրկիզվել էր, 97 տոկոսով այրվել է նաև գյուղապետի մարմինը: Նրա մոտ, ըստ ոստիկանության, 15 օր է` ինչ հոգեկան որոշակի խնդիրներ են նկատվել:

Հիվանդանոցից տեղեկացանք, որ գյուղապետի առողջական վիճակը գնալով վատանում է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031