Եթե Կիևի իշխանությունները հենց հիմա չդադարեցնեն հանցավոր արկածախնդրությունը, Ուկրաինան աղետալի հետևանքներից չի խուսափի, հայտնել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը խորհրդի արտահերթ նիստի ժամանակ:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, Չուրկինն ասել է, որ Կիևի իշխանությունները փաստացի վերացրել են Ժնևի համաձայնագրով ձեռք բերված հակամարտությունը կարգավորելու բոլոր հնարավորությունները: Չուրկինը նաև նշել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին արտաքին միջամտությունն անթույլատրելի է:
Ռուսաստանը Ուկրաինայի արևելքում պատժիչ գործողությունների կապակցությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որը սկսվել է Երևանի ժամանակով 20:00-ին:
Կիևի իշխանությունները մայիսի 2-ի առավոտյան Սլավյանսկ քաղաքում հակաահաբեկչական գործողություններ են սկսել: Խփվել է երկու ռազմական ուղղաթիռ: Կան զոհեր և վիրավորներ: Այս պահին հայտնի է երեք զոհերի մասին: Երկուսը՝ ուկրաինական կողմի զինվորականներ են, այդ թվում՝ ուղղաթիռներից մեկի օդաչուն, իսկ մեկը՝ անջատականների կողմից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ