Ռուսաստանի հետ մոտ քսան տարի գործընկերություն հաստատելու փորձերից հետո ՆԱՏՕ-ն ներկայում անհրաժեշտ է համարում Մոսկվային դիտարկել որպես իր հակառակորդ:
Այս հայտարարությամբ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն:
«Ռուսաստանյան կողմը որպես հակառակորդ է հայտարարել ՆԱՏՕ-ին, այդ իսկ պատճառով մենք Ռուսաստանն այլևս պետք է դիտարկենք ոչ թե որպես գործընկեր, այլ որպես հակառակորդ», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վերշբոուն:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ալեքսանդր Վերշբոուն ասել է նաև, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը և Ուկրաինայում տեղի ունեցող խռովությունների բերած մեքենայությունները պետք է հիմնովին փոփոխեն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում