Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային եւ լրագրողական «դեսանտ» Բերդի սահմանագոտում

Մայիս 02,2014 21:28

Մայիսի 2-ին Բերդի տարածաշրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում կայացել է երգիչ Ռուբեն Հախվերդյանի համերգը: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասաց, որ համերգը նախատեսվում էր անցկացնել բացօթյա, սակայն սպասվող անձրեւի պատճառով այն տեղի է ունեցել դահլիճում:

Չինարիի եւ Այգեպարի գյուղապետեր Սամվել Սողոյանից եւ Անդրանիկ Այդինյանից տեղեկացանք, որ մայիսի 3-ին համերգներ կկայանան այդ համայնքներում եւ Մովսեսում: Մայիսի 4-ին գլխավոր համերգը տեղի կունենա Բերդ քաղաքի հրապարակում, որին կմասնակցեն Ինգա եւ Անուշ Արշակյանները, Դավիթ Ամալյանը եւ ուրիշներ:

Բերդի տարածաշրջանից մեզ հայտնեցին, որ Երեւանից սահմանամերձ տարածաշրջան է ժամանել 130 հոգի՝ մշակութային գործիչներ եւ լրագրողներ: Բերդի տարածաշրջանում քիչ հյուրանոցներ կան, ուստի նրանց մեծ մասին տեղավորել են բնակիչների տներում:

Սահմանագոտու գյուղապետերն ասացին, որ մշակութային այդ ծրագիրն իրականացնում է Հայ առաքելական եկեղեցին: Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանից տեղեկացանք, որ սահմանագոտի ուխտագնացություն է կատարվում, որի շրջանակներում նաեւ համերգներ եւ մշակութային այլ միջոցառումներ են կայանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Garegin says:

    Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ջանքերով Բերդի տարածաշրջանում աշխատատեղ չկա, ապագայի նկատմամբ վստահություն չկա, արտագաղթի տեմպերը աճում են, նյութական և ֆինանսական միջոցների սակավության կամ բացակայության պատճառով հողերը չեն վարվում-մշակվում, իսկ այդ նպատակով կառավարության կողմից հատկացված դիզվառելիքը մարզպետի ցուցումով հենց Իջևանում է էժան գներով իրացվում, ՀՀ բյուջեից հատկացված գումարները մարզպետի կողմից թալանվում կամ ոչ նպատակին են ծախսվում և շատ-շատ նմանատիպ անօրենություններ: Հարգարժան կազմակերպիչներ և սահմանագոտու ուխտագնացներ, եթե ձեզ թվում է, որ այս ամենից և Արմեն Ղուլարյանի նման մարզպետ ունենալուց հետո տավուշեցիներին միայն ձեր համերգն է պակասում, ապա առնվազն սխալվում եք:
    Ցավալի է, սկայն փաստ, որ Հայոց եկեղեցին նույնպես պոպուլիզմով է զբաղվում, այլապես ինչ իմաստ ուներ այդ անհասկանալի և անիմաստ միջոցառումը լուսաբանելու համար լրագրողների հսկայական բանակ հրավիրել:

  2. Aram says:

    Այս տիպի միջոցառումները թերևս ընկալելի կլինեին մինչև 1995-96 թվականները, իսկ հիմա…. Կազմակերպիչները պետք է հարկ համարեին ու վհատված տավուշեցիներց կարծիք հարցնեին, պարզելու համար թե այս պահին նրանք երգ ու պարի կարիք ունեն, թե…

  3. Գարեգին, Արամ, մեկ անգամ չէ, որ լսել եմ թե´ ներքինկարմիրաղբյուրցիներից, թե´ այգեպարցիներից, որ լավ կլիներ Երևանում իրենց մասին հիշեին, ինչ-որ համերգներ կազմակերպեին, գային՝ այցելեին։ Դա արվեց ու փաստորեն էլի դժգոհողներ կան։

    Այս Ամանոր էլ սահմանամերձ գյուղերից մեկում մի ծնող հրաժարվեց իր որդու համար գնած բավականին թանկ հագուստից, թե. «Իմ երեխեն սա չէր ուզել» (իրականում՝ իր երեխեն սպորտային հեծանիվ էր ուզել, մի բան, որ ես իմ երեխուն էլ չեմ կարող գնել)։

    2 տարի առաջ բոլորը դժգոհում էին, որ հողի հարկ կա սահմանամերձ գյուղերի համար։ Հարկը հանվեց՝ էլի դժգոհություններ լսեցի, թե. «առանձնապես մի մեծ բան չէր»։ Բա որ ստից բան էր, ինչո՞ւ էիք դժգոհում։

    Հերիք է անխտիր ամեն ինչ դժգոհության ու մուննաթի մաղձով թունավորել։

  4. Aram says:

    Հարգարժան Կարեն մեկ անգամ ևս կրկնեմ, որ Տավուշում առկա խնդիրները երգ ու պարով չեն լուծվելու ու այդ մոտեցումն այլևս արդիական չէ: Եթե ես իմ գրառումով որևէ տավուշեցու, լրագրողի կամ մշակույթային գործչի վիրավորել եմ, ապա պատրաստ եմ ներեղություն խնդրել, սակայն համոզվեք, որ առկա խնդիրներն առաջացել ու արմատավորվել են միմիայն մարզային իշխանությունների կողմից ցուցաբերված տևական անտարբերության պատճառով, իսկ դուք շարունակեք երգել ու պարել, միգուցե ինչ-որ արդյունքի, գոնե անհատապես դուք, կհասնենք, եթե չեք հասել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031