ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին
Հարց․ Ադրբեջանի փոխարտգործնախարարը քննադատել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքին՝ նշելով, որ հնարավոր է ադրբեջանական կողմը պահանջի ամերիկացի համանախագահի հեռացումը։ Ինչպես դա կմեկնաբանեք։
Պատասխան. Ադրբեջանը շարունակական քննադատությունների է ենթարկում ՄԽ համանախագահներին` ապարդյուն փորձելով վերջիններիս աջակցությունը կորզել իր ապակառուցողական դիրքորոշմանը։
Վերջին քննադատությունը ամերիկացի համանախագահի դեմ Բաքվի հերթական փորձն է շանտաժի ենթարկել համանախագահներին և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը խոչընդոտելու իր պատասխանատվությունը նրանց վրա բարդել։
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև