Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սկանդալ բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու որոշման շուրջ. azatutyun.am

Մայիս 02,2014 21:00

Բոլշևիկ Միկոյանի հուշարձանը նախատեսվում է տեղադրել Երևանի կենտրոնում՝ Իսահակյան- Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում։ Միջնորդությունը քաղաքապետարանին ներկայացրել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։ Որպես որոշման հիմնավորում քաղաքապետարանը նշում է, որ հաշվի է առնվել նրա ավանդը. Անաստաս Միկոյանը «քաղաքական ու պետական գործունեության բարդ ուղի անցած» գործիչ է, մինչև 20-ականները «հեղափոխական աշխատանք» է կատարել, հայրենական մեծ պատերազմի տարիներին էլ ղեկավարել է «խորհրդային բանակի մատակարարման գործը», «պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով»։ Որևէ բառ չկա 30-ականների վերջին՝ ստալինյան ռեպրեսիաների ժամանակ նրա գործունեության մասին։

Ավագանու նիստում չորս հոգի է դեմ քվեարկել որոշմանը։ «Բարև Երևան» խմբակցության ներկա երեք անդամներն ու իշխող Հանրապետական խմբակցությունից Հայկ Դեմոյանը, ով ղեկավարում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Դեմոյանը հայտարարել է, որ չի կարող համաձայնել վիճահարույց կենսագրություն ունեցող գործչի հուշարձանի տեղադրմանը մայրաքաղաքում՝ վկայակոչելով 1937-38 թվականներին Միկոյանի կողմից ստորագրված փաստաթուղթ, ըստ որի Ժողկոմխորհրդի փոխնախագահ Անաստաս Միկոյանը առաջարկել է ավելացնել գնդակահարությունների և ձերբակալությունների ենթակա հայերի թիվը։ Նրանց մեջ, ըստ Դեմոյանի, եղել են հազարավոր քաղաքական գործիչներ ու մտավորականներ։

Անաստաս Միկոյանի հուշարձանը Երևանում տեղադրելու քաղաքապետարանի առաջարկը մինչ որոշում դառնալը դրական եզրակացության է արժանացել ավագանու մշակույթի և կրթության հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Հայաստանի մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենք որոշում կայացրել են քաղաքապետարանի ներկայացրած կենսագրականի հիման վրա, որտեղ չեն եղել Անաստաս Միկոյանի մասին նման վիճահարույց դրվագներ։

«Այդ ամբողջ կենսագրականում, որ տվել է քաղաքապետարանը, ոչ մի բան չի եղել պարոն Դեմոյանի ասածի մասին։ Ես չեմ էլ տիրապետում նման տեղեկատվության»,- նշեց նա։

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ստալինյան ռեպրեսիաներին Անաստաս Միկոյանի անմիջական մասնակցության մասին փասթաղթեր ազգային արխիվում էլ շատ կան։

«Իհարկե, կան, ասենք, հեռագիր է Երևանից Մոսկվա, որ Հայաստանում 500 մարդ ձերբակալելը քիչ է, պետք է դարձնել 1000 մարդ, իսկ Մոսկվան էլ դարձնում է 1500։ Կամ դատական նիստեր կազմակերպել, ցույց տալ, որ ժողովրդի թշնամիները Հայաստանում վխտում են, վնասում են տնտեսությանը և այլն, և այլն։ Էդպիսի շատ փաստաթղթեր կան իր ստորագրությամբ»,- նշեց Վիրաբյանը.- «Ես կարծում եմ, նրանք, ովքեր 37 թվականը անցել են, նրանց ոչ արձան է պետք կառուցել, ոչ փողոց անվանակոչել։ Ուղղակի հանգիստ է պետք այդ մարդկանց թողնել, նրանք այլ ելք չունեին։ Եթե իրենք բռնություններին չմասնակցեին, իրենց բռնության կենթարկեին, ինչպես շատ-շատերին»։

Համացանցում էլ վերջին օրերին տեղադրվել է Ռուսաստանի պետական արխիվի պատմության բաժնի ֆոնդում պահվող մի փաստաթղթի պատճեն՝ ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ Եժովի ստորագրությամբ, որում Եժովը Ստալինին է փոխանցում ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանի խնդրանքը՝ հակասովետական գործունեություն ծավալող 2000 հայերի գնդակահարելու մասին։ Փաստաթուղթը թվագրված է 1937 թվականի սեպտեմբերի 22-ի ամսաթվով։ Որպես գնդակահարության նպատակ նշված է «հակասովետական տարրերից Հայաստանը մաքրելը»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն Պարսամյան says:

    Կարդացեք,խնդրեմ,նույն Միկոյանի ;Պայքարի ուղիով; հուշերը,այդտեղ շատ նյութ կա նրա վերազգային կոսմոպոլիտ գործունեության մասին; 1919-ին նամակ է գրել Լենինին;որ Հայաստանում նախապատրաստում են զինված ապստամբություն:1920թ սեպտեմբերին մասնակցել է Բաքվուն Արեվելքի ժողովուրդների համագումարին,որ որոշում է ընդունել ՀՀ-ն կործանելու մասին;Որպես 11-րդ բանակի քաղաքական ղեկավարներից,պահանջել էԴրոյի զորախմբի հեռացումը Ղարաբաղից,ինչը նպաստել է երկրամասի բռնակցմանը Ադրբեջանին….Նրա ոչ հայանպաստ ««արժանիքները»» շատ-շատ են եվ համոզիչ օրինակ են ցույց տալու համար,որ վերազգային գաղափարներով չի կարելի տարվել,դրոշակ դարձնել,դրանք կեղծ են եվ ազգային շահերից բարձր լինել չեն կարող:Միկոյանի արձանը կանգնեցնել ցանկացողները ռեվերավս են կատարում Մոսկվայի առաջ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031