Ինչպես տեղեկացրել ենք, այսօր արտառոց դեպք է գրանցել Շիրակի մարզում. Ամասիայի տարածաշրջանի Ալվար գյուղի գյուղապետ 53-ամյա Արտավազդ Մկրտչյանը առավոտյան դանակահարել էր կնոջն ու հարսին, այնուհետ իր «Ինֆինիտի» մակնիշի «170 ԼՏ 47» պետհամարանիշի ավտոմեքենայով ուղևորվել Գյումրի, ճանապարհին գլորվել էր ձորը, մեքենան հրկիզվել էր, որի պատճառով էլ այրվածքներ էր ստացել նաև գյուղապետը:
Նրան տեղափոխել էին Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ և մասնագետներ էին հրավիրել մայրաքաղաքից: Քիչ առաջ բժիշկները հուսահատ հեռացան Գյումրիից` երիտասարդ գյուղապետին ապրելու հույս չտալով:
Հիվանդանոցից Aravot.am-ին փոխանցեցին, որ մարմնի 97 տոկոսը այրված է, և հիվանդը դժվար թե այս գիշեր լուսացնի:
Նշենք, որ նրան բնութագրում են որպես կարգին մարդու ու գյուղապետի` այդպես էլ չհասկանալով, թե ինչ է կատարվել նրա հետ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ