Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` խիստ նկատողություն։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ. Գ. «Առավոտի» կողմից հիշեցնենք, որ Ֆիլարետ Բերիկյանը «Հետք»-ի հետ հարցազրույցում, Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության դեպքերի մասին խոսելիս, մասնավորապես նշել էր. «Նամակի հետքերով գնացինք, հիմնականում չի համապատասխանում իրականությանը: Մեր աշխատակիցները 4 օր մանրակրկիտ ուսումնասիրել են, ես ինքս էլ այնտեղ եղել եմ, զրուցել եմ երեխաների հետ: Ես ունեմ իմ տեսակետը, ուղղակի վերջնական վերդիկտը ներկայացնելիս…այնտեղ մեր մոնիտորինգի արդյունքներում հիմնականում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը»:
և՞