Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու հաճախականությունների մրցույթ չի անցկացվում. a1plus.am

Մայիս 02,2014 18:11

2015թ. հուլիսի 2-րդ եռամսյակին արդեն ՀՀ-ում ամբողջությամբ պետք է լինի թվային հեռարձակում։ Այս գործընթացն է պատճառներից մեկը, որ երկար ժամանակ հեռուստահաճախականությունների մրցույթ չեն անցկացվում։ Վերջին անգամ ՀՌԱՀ-ը մրցույթ անցկացրել է 2010թ.:

«Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր Արա Ղազարյանի կարծիքով` հակակշռող մեխանիզմներից մեկը մրցակցային պայմանների տրամադրումն էր, ինչը գոյություն չի ունեցել: Արդյունքում, ըստ նրա, այժմ ունենք ու թվայնացումից հետո էլ կունենանք 18 հեռուստաընկերություն, որոնք հաղթել են ոչ թե բազմակարծություն ապահովող չափանիշներով, այլեւ ֆինանսական ծանրակշիռ փաթեթով. «Մինչեւ հիմա որեւէ ողջամիտ հիմնավորում չի տրվել, թե ինչու է սահմանվել գործող լրատվամիջոցների թիվը միայն 18, գոնե մենք գիտենք, որ դա չի բխում հաճախությունների սղության դոկտրինից, քանի որ այն վերանում է թվային տեխնոլոգիաների ի հայտ գալով»:

Առավել բարդ իրավիճակում են հայտնվել մարզային հեռուստաընկերությունները: Նրանք գործում են անալոգային հեռուստահաճախականությամբ, իսկ երկարաձգված լիցենզիաների ժամկետը դարձյալ լրանում է 2015թ. ամռանը: Միայն Լոռու մարզում ներկայումս անալոգային հեռարձակմամբ գործում 5 հեռուստաընկերություն, որոնք ՀՌԱՀ մրցույթում լիցենզիա չեն ստացել։ Նրանց ճակատագիրը թվային հեռարձակման անցնելուց հետո անհայտ է մնում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031