Չեխանովում պայքարն ավարտեցին նաեւ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 63 կգ քաշային աղջիկները:
Հայաստանի երկու մասնակիցներից Սոնա Պողոսյանը երկամարտի 182 (81+101) կիլոգրամով բավարարվեց չորրորդ տեղով, իսկ Ռոզալիա Ավետիսյանը 150 (64+86) կգ-ով հանգրվանեց 10-րդ հորիզոնականում:
Չնայած մեր երկու աղջնակներն էլ մրցանակային տեղ չգրավեցին, սակայն նրանց մրցելույթները վատ տպավորություն չթողեցին: Ռոզալիան առաջ ընթանալու դեռ շատ տեղ ունի եւ դա, շատ հավանական է, կկարողանա անել ոչ հեռու ապագայում, իսկ Սոնային մեդալ նվաճելու համար խանգարեցին ավելորդ հուզվածությունը, պատասխանատվության զգացումը եւ հնարավորին չափ բարձր կիլոգրամներ հավաքելու շատ մեծ ցանկությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև