Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության նոր անդամները գիտելիքների պակա՞ս ունեն

Մայիս 02,2014 15:55

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, Հայաստանն արտաքին քաղաքական դաշտում անցնում է «ոչ, ոչ»-ի քաղաքականությանը: Ըստ նրա՝ իշխանությունների պնդումները, թե իրենք «և,և»-ի քաղաքականություն են իրականացնում,  իրականությանը չեն համապատասխանում:

Այսօր «Փաստարկ» ակումբում Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ ապրիլի 4-ից Հայաստանի քաղաքական խնդիրների լուծման համար time out-ի փուլ է սկսվել. «Ոչ՛ Եվրոպական ասոցացման քաղաքականությանը, ո՛չ Մաքսային միությանը»:

Անդրադառնալով կառավարության կազմավորմանը՝ Ս. Սաֆարյանն ասաց, որ որքան էլ նշանակված նախարարները ծանոթ դեմքեր են հանրության համար, այնուամենայնիվ, պիտի ամփոփել՝  նկատի ունենալով, որ վաղը  կառավարության ձևավորման վերջնաժամակետն է. «Հետևաբար, կարելի է հետևություններ անել:  Այս կառավարությունը ես համարում եմ օլիգարխիայի կառավարություն մի շարք պատճառներով: Նշանակված դեմքերի զգալի մասը ուղղակիորեն կամ անուղղակիորեն հարում են խոշոր գործարար շրջանակի, որը նաև քաղաքական իշխանություն ունի և, հետևաբար, ուշագրավ է դառնում այդ առումով նրանց առջև դրված խնդիրը»:

Պարոն Սաֆարյանը բացատրեց՝ խնդիրներ ասելով նկատի ունի տնտեսական աճին, մարդկանց վստահությանն ուղղված նախատեսված  բարեփոխումները.«Առաջադրանքներ, որոնք որպես նվազագույն խնդիրներ ձևակերպվեցին Սերժ Սարգսյանի կողմից ապրիլի 4-ին՝ Կենտրոնական բանկում»:

Ըստ նրա, Հայաստանը բարեփոխումների կարիք ունի, բայց կառավարության այս կազմը ի վիճակի չի լինի իրագործել այդ բարեփոխումները. «Հետևաբար, չեմ տեսնում, որ նրանք փոխելու են Հայաստանում վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության խաղի կանոնները… նրանք համապատասխան գիտելիքներ էլ չունեն»:

Ինչ վերաբերում է  ԱԺ նախագահի ընտրությանը, ասաց՝  իր համար անակնկալ չի եղել, իսկ  հրաշալի քառյակի ոչ միասնական մոտեցումը նա համարեց  օրակարգի բացակայության արդյունք:

Նա անդրադարձավ նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի վերջին հայտարարությանը,  թե առաջիկա տասը տարում լուրջ քաղաքական հավակնություններ ունեցողների ճանապարհը ՀՀԿ–ն է, ասաց իր տպավորությամբ հականախագահական հայտարարություն էր. «Եթե խոսում է այն մասին , որ պետք է ժողովրդի վստահությունը վերականգնի, չեմ կարծում, որ վերականգնելու քայլ է, երբ ՀՀԿ խոսնակը հայտարարում է՝ մեզնից պրծում չկա»,- ասաց նա ու այդ ուղերձը որակեց հականախագահական:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031