Լեհաստանի Չեխանով քաղաքում ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը մոտենում է ավարտին:
Երեկ երեկոյան Հայաստանի տղաների հավաքականի անդամ, 85 կգ քաշային Սամվել Գասպարյանը հերթական մեդալը բերեց մեր թիմի հաշվարկին: Նա պոկեց 130 կգ, հրեց՝ 165 կգ եւ երկամարտում ցույց տվեց 295 կիլոգրամ արդյունք: Բոլոր ցուցանիշներն էլ երկրորդն էին այս քաշային կարգում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ liftbigeabig-ի
Կարդացեք նաև