Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեզ համար խոսքի ազատությունը դարձել է անլուծելի խնդիր». Լարիսա Ալավերդյան

Մայիս 02,2014 15:35

«Այսքան տարի, որ  Հայաստանում աշխատում եմ, կառավարությունից որեւէ քայլ չեմ տեսել, որն ուղղված լինի մամուլն ավելի ազատ դարձնելուն կամ մամուլի աշխատակիցների վրա ճնշումներն ավելի թեթեւացնելուն»,- այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպան ընթացքում, հայտարարեց իրանահայ լրագրող Ռուբեն Մինասեանը:

Լրագրողը դժվարացավ խոսել սփյուռքի մամուլի մասին, քանի որ համարում է, որ հայկական համայքներում մամուլը ենթակա է տվյալ երկրի սահմանափակումներին եւ խիստ կուսականացված է, եւ այդպիսով՝ մամուլի ազատության հավանականությունը փոքր է. «Նման լրատվամիջոցներում ոչ կուսակցական աշխատող չի կարող լինել, այդ պատճառով ազատ մամուլի մասին խոսելն ավելորդ է դառնում»:

Սփյուռքում շատ հազվադեպ պատահող ոչ կուսակցական լրատվամիջոցներին էլ Ռուբեն Մինասեանը չի կարող ազատ համարել, քանի որ նրանք էլ ինչ-որ մեծահարուստից կամ կազմակերպությունից ֆինանսական կախման մեջ են գտնվում, եւ այդ դեպքում նույնպես դժվար է ապահովել մամուլի ազատությունը. «Կարելի է ֆինանսավորվել մի աղբյուրից եւ քննադատել այդ աղբյուրը, դրա համար ե՛ւ լրագրողը, ե՛ւ այդ աղբյուրը պետք է շատ բարձր գիտակցության տեր մարդիկ լինեն: Հայաստանում, դժբախտաբար, չեմ հանդիպում: Հայաստանում, ինքներդ էլ գիտեք, մամուլի քանի տոկոսն է ինչ-որ անձի կամ կազմակերպության կողմից ֆինանսավորվում կամ նույնիսկ ստեղծվում են նոր կայքեր նույն աղբյուրից, եւ մեզ թվում է, որ աշխարհը ոչինչ չի տեսնում, բայց ինդեքսը ցույց է տալիս, որ ամեն ինչ էլ տեսնում է»:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը լրագրողի գործը համարում է ամենավտանգավոր աշխատանքներից մեկը, եւ նա շատ է կարեւորում լրագրողական բանակի որակավորումը եւ նրա որակի փոփոխությունը. «Երբ որ մենք խոսում ենք ազատ մամուլի մասին, մենք սովոր ենք խոսել միայն պետության վերաբերմունքի մասին: Կուզենամ հստակեցնել, որ պետական քաղաքականությունը միշտ բոլոր երկրներում փոխվել է հասարակության, մասնավորապես՝ ազատ լրագրության ճնշման ներքո»:

Տիկին Ալավերդյանը կարծում է, որ մեզ համար խոսքի ազատությունը դարձել է անլուծելի խնդիր, եւ յոթ տարի առաջվա մամուլն համեմատելով ներկայիս մամուլի հետ՝  նա եզրակացրեց, որ ներքեւից զարգացումը գնում է. «Հիմա եթերով կարող ենք լսել տարբեր կարծիքներ, շատ անգամ այդ ռադիկալ կարծիքները չեմ կիսում, բայց ես ուրախ եմ, որ նրանք կան եւ հնարավորություն է ստեղծվել դրանք արտահայտելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031