Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստինֆո». Ըստ դատարանի՝ զորամասի պաշտոնյաների արարքում հանցակազմը բացակայում է

Մայիս 02,2014 14:53

ՀՀՊՆ N զորամասում  դրամահավաքության դեպքի գործով ամբաստանյալներ, ՀՀՊՆ N զորամասի  հրամանատար, փոխգնդապետ Սամվել Սարգսյանի, զորամասի շտաբի պետի տեղակալ, մայոր  Սերգո Ավետիսյանի, զորամասի ֆինանսական ծառայության ավագ հաշվապահ, ավագ լեյտենանտ Վահե Աբրահամյանի  դեմ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է ու նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել:  Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել է:

Ավելի վաղ  «Փաստինֆոն»  տեղեկացրել է, որ  Սերգո Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Սարգսյանին և  Վահե Աբրահամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 1-ին մասով, համապատասխանաբար՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության, այն կազմակերպելու ու դրան օժանդակելու համար:

Սամվել Սարգսյանն, ըստ մեղադրանքի, գլխավոր ռազմական տեսչության այցին ընդառաջ` զորամասը բարեկարգելու, վերադաս պետերի մոտ ունեցած հարգանքն ու հեղինակությունը բարձրացնելու, ինչպես նաև պարտաճանաչ հրամանատարի տպավորություն թողնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում :

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031