Լրահոս
Օրվա լրահոսը

Լեյտենանտը մեղադրվում է իր առողջությանը վնաս պատճառելու մեջ

Մայիս 02,2014 14:31

Նրա համար խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու մեջ մեղադրվող Ե. Ա.-ի դատաքննությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության` Ե. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ Nզորամասի 2-րդ դիվիզիոնի 1-ին մեկնարկային մարտկոցի 1-ին մեկնարկային բաժանմունքի ավագ օպերատոր, կոչումով լեյտենանտ, 2013թ. նոյեմբերի 29-ին, ժամը 19-ի սահմաններում զորամասի զինավանի իր բնակարանում ածելիով ձախ նախաբազկի շրջանում քերծվածքներ կատարելով, ինքն իրեն պատճառել է մարմնական վնասվածքներ, որը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

Նա նախկինում դատված չի եղել:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031