Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պատերազմ լինի, 1992-1994 թվականների հաղթանակը չի կրկնվի»

Մայիս 02,2014 13:54

«Հայաստանում խորացող սոցիալ-տնտեսական ծանր վիճակը կարող է հանգեցնել նրան, որ եթե պատերազմ լինի, ապա 1992-1994 թվականների հաղթանակը չի կրկնվի»:
Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար, ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը:

Նա նկատեց, որ երկրում խորացող սոցիալ-տնտեսական վիճակն ազդում է մարդկանց հոգեբանության վրա, մարդիկ ընկճված են դառնում:
«Եթե Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը գնալով վատանում է, դա նշանակում է, որ ժողովուրդը հոգեբանական առումով արդեն իսկ ընկճված է»,-ասաց Անդրանիկ Ղուկասյանը:

Նա նշեց, որ նման պայմաններում անորոշ է դառնում նաեւ երկրի սահմանների որակյալ պաշտպանության հարցը:

«Եթե մարդը միայն մտածում է այսօրվա հացի մասին, նա ոնց կարող է մտածի իր երկրի սահմանները պաշտպանելու մասին»,- եզրափակեց ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Հա, եթե պատերազմ չլինի, հաղթանակներ կլինե*ն:էդ խելքին քանի հայ կա:Պարտվում են նաև առանց պատերազմի և հիմնականում վերջնականապես:Այդ դեպքն է:Սիրում եմ սպիտակ պատերազմը:

  2. Ռուբեն Պարսամյան says:

    Ղարաքիլիսայում 1918-ին առավել ծանր,օրհասական վիճակ էր,բայց Նժդեհը,Նազարբեկյանն ու գյուղացիները կռվել են:Իսկ Արմենկոմը 1920-ին կոչ էր անում չկռվել թուրքական ««հեղափոխական»» բանակի դեմ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031