«Ընդդիմությունը խռովյալ հոգիների, իշխանատենչության մոլուցքով տառապող խառնամբոխ չէ, այլ գաղափարական լուսավորության շտեմարան: Լուսավորչական փարթամ գաղափարական միտք ունեցողն է իշխանության այլընտրանքը»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանական ընդդիմադիր ուժերի գործունեությանը՝ ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Խորհրդարանական հնգյակն, ըստ նրա, «բուրժուական դեմոկրատիայի շառլատաններ» են, որոնք «իրենց շահատակությունների համար ուզում են՝ զուգավորվում են, շնանում են ՀՀԿ-ի հետ՝ հանուն նյութապաշտության եւ քաղաքական հեգեմոնիկ դիրքի: Իսկ երբ նավն արդեն խորտակվում է, ապահարզան են տալիս` իրենց հռչակելով ազգի կույս նվիրյալներ, որոնք իբր թե ապաշխարում են ազգի բարեկեցության ու առաջընթացի համար: Բայց ժողովուրդը լավ գիտի` ով է ընդդիմությունը, ով` ոչ»,- ասաց Դավիթ Հակոբյանը` հավելելով, որ այդ ուժերն իրենք իրենց նետեցին պատմության քաղաքական աղբարկղը, իսկ ժողովուդը, ինչպես մատենագիրն է ասել, սպասում է «ազգի ուսյալ զավակին»:
Կարդացեք
«Առավոտ» օրաթերթ