Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի պարծենկոտության չափերն ու Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնի հավակնության բացառումը

Մայիս 02,2014 12:40
Agasi Enoqyan

«Կամ այդտեղ մի փոքր պարծենկոտություն կա, կամ մտադրություն ներկա ՀՀԿ-ն դարձնել մի այնպիսի կառույց, ինչպես խորհրդային տարիներին Կոմունիստական կուսակցությունն էր»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, թե ով ցանկանում է նախագահ կամ վարչապետ դառնալ, նրա համար միակ ուղին ՀՀԿ-ն է, արդյոք նշանակո՞ւմ է այն, որ ՀՀԿ-ն առաջիկայում չի պատրաստվում իշխանությունը զիջել, այսպես պատասխանեց «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն էր  արել, «թե Սերժ Սարգսյանի՝ չառաջադրվելու եւ ապագայում վարչապետի պաշտոնին չհավակնելու հայտարարությունը Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է ստեղծել եւ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր հավակնում են դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, ապագա տասնամյակում պետք է հասկանան, որ դրա հիմնական ճանապարհը, եթե ոչ միակը, ՀՀԿ-ն է»։

Այսինքն՝ այս հայտարարությունից բխում է այն, որ դաշտը բաց է, բայց մրցակցությունը առաջին հերթին ընթանալու է ՀՀԿ-ի ներսում:
Ըստ Աղասի Ենոքյանի՝ ՀՀԿ-ն նպատակ ունեն դարձնելու կառույց, որի միջով պետք է անցնեն բոլոր տեսակի բյուրոկրատիաները, պետական ապարատը:

Մեր այն հարցին՝ ՀՀԿ-ն ինչի՞ համար է պարծենում, եթե երկրում լուրջ դժգոհություններ կան իշխող կուսակցությունից, միջազգային կառույցները ևս բազմաթիվ բացթողումներ են գրանցում, պարոն Ենոքյանը պատասխանեց. «Պարծենում են նրա համար, որ կարողացան առանց այլ կուսակցությունների կառավարություն կազմել, նրանով, որ կարողացան իրենց կուսակցությամբ հանգիստ կազմակերպել ԱԺ նախագահի ընտրություններ, մյուս կողմից էլ նրա համար էր այս հայտարարությունը, որ ոգեշնչեն իրենց կուսակիցներին»:

Մեր դիտարկմանը, թե Շարմազանովի հայտարարությամբ ըստ էության բացառվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում վերադարձը, արդյոք դա բավարար է վստահ լինելու, որ Սերժ Սարգսյանը դաշտը բաց է թողնում այլոց համար, պարոն Ենոքյանը պատասխանեց. «Նախագահը հայտարարել էր, որ ինքը չի ուզում առաջադրվել վարչապետի պաշտոնում: Կրկին Կոմկուսի անալոգիան տանելով՝ կարող է մտադրություն ունեն անել այնպես, որ երկիրը ղեկավարվում է կուսակցության գլխավոր քարտուղարը, ոչ թե նախագահը կամ վարչապետը, միգուցե ուզում են նմա՞ն կառուցվածքի անցնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentc CHi says:

    Երկրի քաղաքական գործնթացների ջոստիկը ՀՀԿ-ի ձեռքին է, ասել է թիմի կարկառուն ներկայացուցիչը, բայց մի բան մոռանում են, այն որ երբ իշխանություն ես պարզ է որ ջոստիկը պետք է քո ձեռքին լինի, իսկ եթե այն սխալ ես կառավարում իշխանությունից հետո կարող է հայտվելայլ տեղում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031