Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջո՞ղվել է իշխանություններին կասեցնել արտագաղթը, թե՞ երկրում էլ մարդ չի մնացել

Մայիս 02,2014 12:31

Վիճծառայության պաշտոնական տեղեկատվությամբ՝ այս տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 28 հազար 447 ՀՀ քաղաքացի:

Սա մոտ 7000-ով քիչ է, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում մեկնողների թիվը՝ 35 հազար 500 քաղաքացի: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Ժառանգություն կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը մեր հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ իշխանություններին հաջողվում է կասեցնել արտագաղթը՝ պատասխանեց. «Պատճառը Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունն է:

Բազմաթիվ մարդիկ չեն կարողանում մեկնել: Եվ հետո Ռուսաստանում տնտեսության հետ կապված խնդիրներ կան եւ դա թույլ չի տալիս արտագնա աշխատանքի մեկնող շատ հայերի մեկնել: Վերջին հաշվով դա ոչ թե մեր կառավարության քայլերի արդյունքն է, այլ Ռուսաստանում եւ ՌԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի արդյունքը»:

Մեր դիտարկմանը, որ հնարավո՞ր է մեր երկրում էլ մարդ չի մնացել, դրա համար տարեցտարի մեկնողների թիվը կրճատվում է՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Դա էլ կա: Ի՞նչ կա որ: Մնացել են թոշակառուները եւ էլի մի քանի հոգի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031