Լրահոս
Օրվա լրահոսը

2008-ի մարտի 1-ից 2014-ի մայիսի 1՝ Պուտինի հերթական հատուկ օպերացիան՝ Երեւանում

Մայիս 02,2014 13:45

Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ ՌԴ հատուկ ծառայությունները

Երեւանում կազմակերպել էին «Մայիսի 1» հատուկ գործողություն»
«Կեցցե՛ հայ-ռուսական բարեկամությունը, Ռոսիա՛ն, Կեցցե՛ Պուտինը, կեցցե՛ Մաքսային միությունը, մենք Պուտինի հետ ենք». այս եւ նմանատիպ կարգախոսներով երեկ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներն ու համախոհները երեւանյան փողոցներում մայիսմեկյան շքերթ էին կազմակերպել: Նրանք հայտարարում էին, որ սիրում են Պուտինին, եւ կոչ էին անում աջակցել Պուտինի նախաձեռնած լայնածավալ ինտեգրացիոն գործընթացին՝ վստահեցնելով, որ Հայաստանի գալիք անդամակցումը Մաքսային միությանը «բազմաչարչար հանրապետության ժողովրդի համար ճակատագրական ելքն է, մեզ անկախություն պետք չէ»:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Համաձայնություն» կենտրոնի նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ այդ շքերթը կազմակերպել էին Ռուսաստանի հատուկ ծառայությունները. «Երեւանում Ռուսաստանի հատուկ ծառայությունները այսօր կազմակերպել էին Մայիսմեկյան գործողություն՝ ուղղված Հայաստանի պետականության, Հայաստանի ինքնիշխանության դեմ: ԿԳԲ-ական այդ գործողությունն անցնում էր մայիսմեկյան կոմունիստական շքերթի անվան տակ՝ կարմիր դրոշներով, «մուրճ եւ մանգաղով» եւ Կրեմլի այսօրվա նեոկայսերապետական գաղափարախոսությամբ: Իրականացնողները նույն կանաչ մարդուկներն էին՝ «зеленые человечки», որոնք այսօր Ուկրաինայի արեւելքում իրագործում են Պուտինի ծրագիրը՝ տապալել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը եւ Ուկրաինան դարձնել Ռուսական կայսրության մաս, ինչպիսին այսօր Հայաստանն է: Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում այդ գործողությունները ծրագրվում ու կառավարվում են մոսկովյան նույն կենտրոնից: Ի տարբերություն Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից հովանավորված 2008-ի Մարտի 1-ի գործողության՝ այսօր հրազենի փոխարեն կոմունիստական կարմիր դրոշներ են օգտագործել, որոնք ավելի են հարվածում մեր պետականությանը, քան Մարտի 1-ի սպանդը»:

Դավիթ Շահնազարյանը պատահական չի համարում նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի՝ ռուսաստանցի հայրենակիցների 7-րդ համաժողովի ժամանակ Ուկրաինայի եւ Ղրիմի մասին խոսելիս արած այն հայտարարությունը, թե Մոսկվան կկասեցնի իր բարեկամ երկրների ներքին գործերին «Ռուսաստանի մտքերին ու սրտերին խորթ գաղափարներ ներդնելու պատրվակով կատարվող ցանկացած ագրեսիվ միջամտություն»։ Դավիթ Շահնազարյանի խոսքերով՝ «Ռուսաստանի դեսպանը հերթական անգամ հայտարարում է, որ ըստ էության ինքը չի ընդունում ոչ միայն Հայաստանի ինքնիշխանությունն ու պետականությունը, այլեւ վիրավորանք է հասցնում մեր ազգային արժանապատվությանը: Հայաստանի իշխանությունների, խորհրդարանական խմբակցությունների կողմից ոչ միայն որեւէ արձագանք չեղավ, այլեւ դրանից հետո, այսպես կոչված, ջերմ հանդիպումներ եղան դեսպանի հետ: Նրանք այդ նույն «կանաչ մարդուկներն» են, որ այսօր ըստ էության իշխում են Հայաստանում: Եթե փոքր-ինչ արժանապատվություն ունենային խորհրդարանի կուսակցությունները, գործադիր իշխանությունը, նախագահը, ապա դեսպան Վոլինկինը անմիջապես պետք է հայտարարված լիներ, «պերսոնա նոն գրատա», ինչպես դա արվեց Վրաստանում Վոլինկինի նկատմամբ, երբ այնտեղ նա դիվանագիտական առաքելություն էր իրականացնում:

Վոլինկինն իրեն համարում է ոչ թե ՌԴ դեսպան Հայաստանի Հանրապետությունում, այլ Պուտինի ուղղափառ ֆաշիզմի ներկայացուցիչ Հայաստան կոչվող ռուսաստանյան տարածքում: Եվ պատահական չէ, որ ե՛ւ այսօրվա միջոցառումը, ե՛ւ 2008-ի մարտի 1-ին խաղաղ ցուցարարների գնդակահարումը տեղի ունեցան Հայաստանի մայրաքաղաքի նույն հատվածում՝ Ռուսաստանի դեսպանության դիմաց: Այսօր այդ շենքում են գործում Հայաստանի դե ֆակտո ե՛ւ գործադիր, ե՛ւ օրենսդիր, ե՛ւ դատական իշխանությունները»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Hakob says:

    քիչ մնաց, սորոսակերներ 😀 😀 😀

  2. Kamo says:

    Պարոն Շահնազարյան Դուք իրոք այդպես եք մտածում, թե ինչ-որ երկրի պատվեր եք կատարում: Թե ինչով ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը զբաղված, դա, երևի թե բոլորից լավ կիմանաք, սակայն նույն երկրի դեսպանի կողմից մեր երկրի ներքին գործերին միջամտելուն նույնիսկ Դուք չեք արձագանքում, անհասկանալի է???, կամ ամեն ինչ հասկանալի է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031