Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր 2013-ը ՀՀ-ում մամուլի ազատության հետընթացի տարի

Մայիս 02,2014 12:04

«Freedom House»-ի զեկույցի համաձայն՝ 2013-ին Հայաստանում մամուլի ազատությունը գրանցել է հետընթաց: Նախորդ զեկույցի համեմատությամբ՝ Հայաստանում մամուլի ազատության վարկանիշը նվազել է մեկ միավորով, և նախորդ տարվա 61 միավորի փոխարեն այժմ կազմում է 62 միավոր։ Աշխարհի պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 134-րդ տեղը, և, ըստ «Մամուլի ազատությունն աշխարհում – 2014» ամենամյա զեկույցի գնահատականի համաձայն, երկրում մամուլը ոչ ազատ է:

Aravot.am-ը «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրենց ուսումնասիրությունների արդյունքների հետ համընկնո՞ւմ են այս ցուցանիշները և ինչի՞ արդյունք է ՀՀ-ում մամուլի ազատության հետընթացը՝ հատկապես այն համատեքստում, որ երկրի իշխանությունները անընդհատ խոսում են երկրում մամուլի ազատության ապահովման մասին: Պարոն Մելիքյանը պատասխանեց. «Իշխանությունները գուցե մի քիչ ոգևորված էին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցով, այն առումով, որ տարածաշրջանում ՀՀ-ն լավագույնն է՝ ըստ այդ զեկույցի:

Սակայն մենք ունենք մեր փաստերն ու վիճակագրությունը, ինչը ցույց է տալիս, որ 2013-ը իսկապես հետընթացի տարի էր: Ե´վ ֆիզիկական բռնությունների, և´ ճնշումների քանակի առումով 2013-ը ավելի վատն էր, քան 2012-ը: Եթե 2012-ին ֆիզիկական բռնությունները լրագրողների նկատմամբ չորսն էին, 2013-ին հասան 10-ի: Իսկապես, 2013-ը անհաջող, լարված տարի էր, և այդ առումով համամիտ եմ նշված գնահատականների հետ, մեր կարծիքները համընկնում են»:

Պարոն Մելիքյանի կարծիքով՝ նման բացասական իրավիճակի պատճառն այն էր, որ 2013-ին երկու ընտրություններ, ակտիվիստական շարժման ալիքներ են տեղի ունեցել և այդ ժամանակ նույնպես քաղաքական իրավիճակը լարվում է: Ըստ Աշոտ Մելիքյանի՝ լարված քաղաքական իրավիճակում ԶԼՄ-ների վրա էլ են ճնշումները ավելանում և ավելի ցավագին է ընդունվում ցանկացած քննադատություն և ավելի զգուշավոր են լինում ցանկացած լրագրողի հայտնվելու նկատմամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031