Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ խնդիր է լուծվում ՊԵԿ-ի եւ Ֆիննախի միավորմամբ. «Հայոց աշխարհ»

Մայիս 02,2014 11:29
harker

Այս փուլում դեռ հայտնի չէ, թե ֆինանսների նախարարության կազմում ինչ սկզբունքով են գործելու հարկային եւ մաքսային մարմինները։ Հանրապետության նախագահը հանձնարարել է կառավարությանը առաջիկա ամսվա ընթացքում ընդունել հրամանագրից բխող իրավական ակտերը։ Այդ ընթացքում էլ կճշտվի նախարարության մեջ միավորված կառույցների գործունեության սկզբունքները։

Այնուհանդերձ կարելի է ասել, որ սա դառնալու է Հայաստանի ամենախոշոր նախարարություններից մեկը, եթե ոչ առաջինը։ Միավորմամբ հարկային-մաքսային համակարգերի կարգավիճակը բարձրացվեց եւս մեկ աստիճանով։ Բազմաթիվ վերակազմավորումներից հետո վերջին տարիներին այն գործում էր կոմիտեի մակարդակով։ Այժմ հարկային մարմինները ստանում են նախարարության կարգավիճակ, որը խնդիրները լուծելու ավելի լայն հնարավորություններ է ստեղծում։

Դա նպաստավոր ազդեցություն կարող է ունենալ առաջին հերթին հարկերի հավաքման, ստվերային տնտեսության կրճատման, օլիգոպոլիաների դեմ պայքարելու առումով։ Սա խնդիր է, որ Հայաստանում մշտապես եղել է՝ բարդություններ ստեղծելով բյուջեի եկամուտների կատարման համար։ Առավել եւս դա նկատվում է այս տարվա սկզբին։

Ինչպես հայտնի է, 2014թ. նախատեսված է հավաքել լրացուցիչ շուրջ 100 մլրդ դրամի բյուջետային եկամուտ։ Առաջին եռամսյակում հաջողվել է ապահովել այդ գումարի չնչին մասը՝ ընդամենը 8,7 մլրդ դրամը։ Որքան էլ բյուջեի եռամսյակային համամասնություններով նախատեսված պլանը ամբողջությամբ կատարվել է, այնուհանդերձ դա դեռ չի նշանակում, թե ամեն ինչ հարթ է ընթանում։

Նկատի ունենալով, որ հիմնական բեռը տեղափոխվել է հետագա ամիսների վրա, բյուջետային մուտքերի կատարման ծանրաբեռնվածությունն առաջիկայում անպայման զգացնել կտա։ Տնտեսական ակտիվության հետ կապված հույսերն առայժմ այնքան էլ չեն արդարանում։

Մանրամասները կարդացեք «Հայոց աշխարհի» այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031