Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ապագան անկախության սերնդինն է. «Հայոց աշխարհ»

Մայիս 02,2014 11:07

Մի կողմից, իհարկե, լավ է, որ Հայաստանի անկախությունը վերականգնելուց ի վեր իշխանությունները ձեւական մայիսմեկյան շքերթներ կամ ցուցադրական այդօրինակ միջոցառումներ չեն կազմակերպել կամ նախաձեռնել:

Մյուս կողմից՝ եթե Մայիսի 1-ն իրոք ընդունվում է որպես պաշտոնական տոն, ապա կարելի է ու պետք է ոչ միայն շնորհավորել, այլեւ ինչ-որ կերպ առաջին պլան բերել բոլոր այն մարդկանց, ովքեր այնուամենայնիվ աշխատում են ու ստեղծում բարիք, արժեք, ձեւավորում ՀՆԱ, ապահովում բյուջեի մուտքերը եւ այդպես շարունակ: Այդ մարդիկ բանվորն ու շինարարն են, ձուլագործն ու էլեկտրամեխանիկը, վարորդն ու ոսկերիչը, վաճառողն ու քարտաշը, ծրագրավորողն ու էլեկտրակայանի օպերատորը եւ բազում այսպիսի աշխատավորական մասնագիտությունների ներկայացուցիչներ: Ի վերջո, ամբողջ երկիրը չէ, որ գործազուրկ է:

Իհարկե, ամենաուժեղ շնորհավորական «խոսքը» մեր դեպքում այնպիսի նպաստավոր պայմանների ձեւավորումն ու ապահովումն է, որոնք թույլ կտային որակապես փոխել աշխատունակ բնակչության զբաղվածության ցուցանիշը: Կարճ ասած, աշխատատեղերի ստեղծումն ու արժանապատիվ աշխատավարձն են այսօր ընկալվում որպես նախընտրելի «շնորհավորանք»:

Մանրամասները կարդացեք «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031