«Դեմ եմ» քաղաքացիական շարժման կազմակերպած՝ Աշխատավորների համերաշխության օրվան նվիրված ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Մանուկ Զաքարյանը նշեց, որ այս խորհրդանշական օրն ավելի շատ միմյանց շնորհավորելու փոխարեն այսօր հարկադրված խոսում են խնդիրների եւ աշխատավոր հասարակության ոտնահարվող իրավունքների մասին:
«Կառավարությունը նախագիծ է ներկայացրել ԱԺ, որով նա փորձում է կասեցնել հայտնի 76-րդ հոդվածը, որը պատասխանատվություն եւ տույժեր էր սահմանում մուծումները չկատարելու համար: Նրանք նշում են, որ դրանով մեկ քայլ են անում: Բայց դա քայլ է դեպի ետ: Նրանք փաստացի բերում են այն վիճակը, որը եղավ Սահմանադրական դատարանի որոշումից հետո: Բայց մենք բոլորս էլ տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, թե ինչպիսի մեկնաբանություններ եղան: Մասնավորապես, մեր շատ սիրելի նախարարներից մեկն ասում էր. եթե բարեխիղճ գործատու ես, ուրեմն վճարումները պետք է կատարես: Մյուս ոչ պակաս սիրելի նախարարը հայտարարում էր, թե գործատուները, եթե վճարումներ չանեն, կենթարկվեն կրկնակի պատասխանատվության: Այսօր նրանք այդ նույն հետքայլ են արել եւ ներկայացված նախագիծը ոչ մի հարց չի լուծելու պարտադիր բաղադրիչի հետ կապված: «Դեմ եմ»-ը հինգ կետանոց հստակ պահանջներ է ներկայացրել կառավարությանը… Բայց այսօր տեսնում ենք, որ մեր պահանջները չեն բավարարվում…Մենք պայքարը շարունակելու ենք…»:
Ակցիայի մասնակիցները ընդդեմ կուտակային համակարգի երթ կազմակերպեցին Երեւանի կենտրոնական փողոցներով: Երթի ընթացքում Aravot.am-ը ից հետաքրքրվեց, թե ո՞ւմ նկատի ուներ «սիրելի նախարարներ» ասելով: «Ֆինանսների նախկին նախարարը, որը խոսում էր կրկնակի պատասխանատվության մասին: Նրան մի քանի անգամ կոչ արեցինք, որպեսզի գա եւ բացատրություններ տա, եւ ոչ մի արդյունքի չհասանք: Մյուսը՝ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանն է, որից, երբ հարցնում էինք՝ պահումներ պետք է արվեն, թե ոչ, ասում էր՝ եթե բարեխիղճ գործատու ես, պետք է անես ու նմանատիպ բաներ: Այսինքն, նրանք փորձում են ամեն կերպ պահումները շարունակել»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ