Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դեմ եմ» քաղաքացիական շարժում: Կարեւորը որակն է, ոչ թե քանակը

Մայիս 01,2014 22:26

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության՝ այսօր Մատենադարանի մոտ աշխատավոր հասարակության մայիսի 1-ը շնորհավորելու եւ պարտադիր կուտակային համակարգի ապօրինության մասին իրազեկելու ակցիան քիչ մասնակիցներ էր հավաքել, ինչը շարժման ակտիվիստներից Սամվել Ղահրամանյանը Aravot.am-ին մեկնաբանեց այսպես. «Այսօրվա ակցիան կազմակերպելու գաղափարը քննարկվել է երեկ գիշեր եւ հասարակությանը տեղյակ պահվել միայն այսօր՝ 12 ժամ առաջ: Ով հասցրել է տեղեկանալ եւ ավելի սրտացավ է իր իրավունքների պաշտպանվածությանը, եկել է եւ իր մասնակցությամբ օգնում է շարժմանը: Մենք այսօր շնորհավորում ենք աշխատավոր մարդկանց տոնը եւ ցույց տալիս, որ, հակառակ վերջին շրջանում շրջանառվող կարծիքներին, թե «Դեմ եմ» նախաձեռնությունը մարում է, քաղաքացիական շարժումը, ընդհակառակը, չի մարում, այլ ավելի է միավորվում»:OLYMPUS DIGITAL CAMERA
Իսկ «Դեմ եմ» նախաձեռնող խմբի անդամ Մանուկ Զաքարյանը հավելեց. «Մենք այսօր քանակին առանձնապես կարեւորություն չենք տալիս, որովհետեւ այսօրվա խորհրդանշական օրը մենք ավելի շատ շնորհավորում ենք միմյանց: Կարեւորը որակն է: Ինչպես գիտեք, մենք մի ստրատեգիա ենք մշակել, որպեսզի «Դեմ եմ»-ը ունենա ցանցային պայքարի մեխանիզմ, ստեղծվեն «Դեմ եմ» փոքր համակարգեր՝ ամեն տեղ: Աշխատանքային կոլեկտիվներում ստեղծվեն խմբեր եւ այսուհետեւ նրանք լինեն նախաձեռնողներ: Այսօրվա ակցիան կազմակերպել է այդ համակարգի օղակներից մեկը: Առաջիկայում կլինի պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի ակցիա և հավատացած եղեք, որ նորից կտեսնեք բազմահազարանոց մասնակցություն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031