ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին փակ հանդիպման ժամանակ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար մեղադրել է Եվրոպային, գրում է «Դեյլի Բիսթ»-ը:
«Ոմանք Եվրոպայում սխալներ են գործել: Ասոցացման համաձայնագիրը դարձավ Արևելքի և Արևմուտքի առճակատման պատճառ: Դա չպետք է տեղի ունենար», – ասել է նա ապրիլի 25-ին եռակողմ հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Վաշինգտոնում:
Պարբերականի պնդմամբ, Քերին ասել է, որ Ամերիկայի հետախուզության ծառայությունը ձայնագրել է ռուս պաշտոնյաների խոսակցությունները, որոնք ապացուցում են, թե Ուկրաինայի Արևմուտքում Ռուսաստանը գործակալներ ունի, սակայն կոնկրետ անուններ չի նշել:
Ըստ լրատվականի, Քերին խոսել է նաև Չինաստանի դիրքորոշման մասին՝ նշելով, որ Պեկինին դուր չի գալիս Ուկրաինայի նկատմամբ Պուտինի քայլերը.
«Չինացիները շատ նյարդայնացած են Ռուսաստանի գործողություններից: Մենք խոսել ենք Չինաստանի հետ դրա մասին: Ակնհայտ պատճառներ կան, թե ինչու է Չինաստանն անհանգստացած», – ասել է պետքարտուղարը Հյուսիսային Ամերիկայի, Ճապոնիայի և Արևմտյան Եվրոպայի երկրների ղեկավար պաշտոնյաների հետ դռնփակ հանդիպմանը:
Կարդացեք նաև
«Փոլիթիքո» հանդեսի փոխանցմամբ, Քերիի խոսակցությունը գաղտնի ձայնագրել է «Դեյլի Բիսթ»-ի թղթակից Ջոշ Ռոջինսը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ