Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն կարողանում մարել վարկը

Մայիս 01,2014 21:45

Իրենց աշխատավարձերի ցածրացումից դժգոհող Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները այսօր Aravot.am-ին ասացին, որ իրենք բառի իսկական իմաստով գերի են դարձել ՎՏԲ բանկին, որը իրենց տեղեկություններով, պատկանում է ռուսներին:

Մեր հարցին, թե այդ ինչպե՞ս եք գերի դարձել, վարկե՞ր եք վերցրել ու չե՞ք կարող մարել , երիտասարդ մեքենավարներից մեկը բացատրեց. «Երկու տարի առաջ, երբ Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենը Շայդուլինն էր, մեր մեջ մարդիկ կային, ովքեր 180 հազար դրամի փոխարեն 280 էին ստանում: Մենք էլ մտածում էինք մեր հողի վրա մի բան հետ գցելու մասին, համարյա բոլորս վարկեր վերցրեցինք BTB բանկից ու կրակն ընկանք: Հիմա, երբ մեր աշխատավարձը մոտ 100 հազարով նվազել է, չգիտենք վարկերը տանք, թե՞ կենցաղային հարցերը հոգանք: Էսպես գերի ընկնել ռուսներին, մենք ուղղակի չէինք պատկերացնում: Չես կարող անգամ ոտքդ Հայաստանից կտրել, գերի ես քո սեփական երկիր մեջ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nona says:

    Չեմ հասկանում նյութի իմաստը: Վարկ է պետք եղել վերցնել են, հիմա կարող է ես կամ դու պտի փակենք Նունե ջան: ՎՏԲ-ի հետ աշխատում եմ արդեն 3 տարի: Նորմալ բանկ է, համենայն դեպս ուրիշ բանկերի նման տառերի ու ստորակետերի հետևից չեն ընկնում: Խորհուրդ կտամ նախքան գրելը, մի հատ ճշտել նոր գրել: Ամեն մարդու ասած չի կարելի հալած յուղի նման ընդունել ու հրապարակել:

  2. nver says:

    էնհենց ես պաշտպանում կարծես սուտեն ասում կարիքից դրդված մարդիկ վարկ են վերցրել չմտածելով որ աշխատավարձերը կիջեցնեն մարդիկ դրանց ձեռին դառել են ստրուկ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031