Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալված դիվանագետը Ռուսաստանի հետախուզական ծառայության աշխատող է. amerikayidzayn.com

Մայիս 01,2014 21:32

Ուկրաինայի իշխանությունները կարգադրել են երկրից վտարել Ռուսաստանի ռազմական կցորդին՝ նշելով, որ ձերբակալել են վերջինիս հանցագործության կատարման վայրում այն ժամանակ, երբ նա գաղտնի տեղեկություններ էր ստանում ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի համագործակցության մասին:

Ուկրաինայի արտգործնախարարության համաձայն, Ռուսաստանի ռազմական կցորդը «անցանկալի անձ» է հայտարարվել:

Երկրի անվտանգության ուժերն իրենց հերթին տեղեկացրել են, որ ձերբակալված դիվանագետը Ռուսաստանի հետախուզական ծառայության աշխատող է, որը հետախուզական տվյալներ էր հավաքում «Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական և քաղաքական համագործակցության վերաբերյալ»:

«Նա ձերբակալվել է հանցագործության կատարման վայրում ապրիլի 30-ին՝ իր աղբյուրներից գաղտնի նյութեր ստանալու ժամանակ», – ասել է Ուկրաինայի անվտանգության ուժերի խոսնակ Մարինա Օստապենկոն, որի համաձայն որպես գաղտնի տեղեկությունները Ռուսաստանի դիվանագետին փոխանցելու աղբյուր հանդես է եկել Ուկրաինայի զինված ուժերի գնդապետի կոչում ունեցող ծառայողներից մեկը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031