Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ին դատի են տվել. armlur.am

Մայիս 01,2014 21:09

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շուտով կմեկնարկի իրավաբան Նարեկ Ալոյանի հայցը՝ ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության: Այս մասին Armlur.am-ին հայտնեց հայցվոր Նարեկ Ալոյանը, ում փոխանցմամբ` ԲՀԿ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունն ըստ արժանվույն չի կատարել իր իրավունքներն ու պարտականությունները:

«Տեղեկատվություն ստանալու մասին օրենքի համաձայն` իրենք պարտավոր էին հարցում ստանալուց հետո սահմանված ժամկետներում պատասխանել դրան: Ես նրանց ուղարկել եմ 5 հարցում, որոնցից ոչ մեկին պատասխան չի տրվել: Առաջին հարցումը 2012 թվականին եմ ուղղել, երկրորդը` մի քանի ամիս առաջ»,- պատմեց Ալոյանը:

Նրա խոսքերով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը չի արձագանքել իր հարցերին, իսկ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան էջից պատասխանել են, որ էջին հետևում է նրա օգնական Աննա Ավագյանը: Վերջինս հայտնել է, որ կոնկրետ լրատվական ծառայությունն անդադար, առանց բացառության պատասխանում է բոլոր հրապարակումներին, իսկ «մնացածն իրենց իրավասության հարցը չէ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031