Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարոն Ռեբեցը ստում է». Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցներն իրենց գլխավոր տնօրենի մասին (Տեսանյութ)

Մայիս 01,2014 21:02

Ինչպես տեղեկացրել ենք, մի քանի օր առաջ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել `պահանջելով վերանայել իրենց օր օրի կրճատվող աշխատավարձերը: Նրանք մեզ ցույց տվեցին իրենց աշխատավարձի թերթիկները, համաձայն որի ամենաշատը այս տարվա մեջ ստացել են մարտ ամսին և այն կազմում է մոտ 160 հազար դրամ:

Մինչդեռ օրերս Գյումրի այցելած «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հայտարարեց, որ կախված ուղևորափոխադրումների ծավալից` նրանք կոնկրետ մարտ ամսին ստացել են մինչև 280 հազար դրամ աշխատավարձ:

Պարոն Ռեբեցի այցից հետո այսօր Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները մամուլի ասուլիս էին հրավիրել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում` իրենց հետ բերելով փաստաթղթեր ու պնդելով, որ պարոն Ռեբեցը սուտ է խոսել: «Մեր մեքենավարների վրդովմունքը ներկայացնենք մի քանի բառով. Վիկտոր Ռեբեցը հայտարարում է, թե ստացել ենք 280 դրամ աշխատավարձ, դա այդպես չէ, դա կեղտոտ աշխատավարձն է` առանց հետապահումների, մենք մաքուրով ստացել ենք 150 հազար դրամ, 140 հազար` նայած կատարած պլանների: Մեքենավարների 50 տոկոսը բնակվում է տնակներում, հացի խնդիր ունի, մեր աշխատանք էլ համարվում է վռեդնի, հիմա մեր խնդրանք է, որ անպայման վերանայեն մեր աշխատավարձերը», -ասացին բանախոսները:

IMG_1834

Ըստ նրանց, «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրինությունը տրանսպորտի և կապի նախարար պարոն Բեգլարյանին ներկայացրել է տվյալներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Նախարարությանը ներկայացրած փաստաթղթերով ահռելի գումարներ են ցույց տվել, բայց աշխատակիցները փաստացի նման գումար չեն ստացել: Աշխատաժամերի, աշխատավարձի չափի զգալի տարբերություն կար նախարարությանն ու աշխատակիցներին տրամադրած աշխատավարձի թերթոնների տվյալների միջև:

Դեպոյի աշխատակիցները նաև ասացին, որ իրենք որոշակի հույսեր են կապում տրանսպորտի և կապի նախարարի հետ, իսկ Գյումրի ժամանած Ռեբեցը իրենց առաջարկել է 5 հոգանոց խումբ կազմել ու գալ քննարկման, սակայն իրենք մերժել են , քանի որ Ռեբեցին ասելիք ուներ ողջ անձնակազմը: Այժմ նրանք պահանջում են վերանայել իրենց աշխատավարձը, չստել, այլապես անժամկետ գործադուլ կհայտարարեն: Ի դեպ, վերջիններս նախազգուշացրեցին, որ դեմ են նաև հաստիքային կրճատումների հաշվին աշխատավարձերի բարձրացմանը` հիշեցնելով, որ մեքենավարի մասնագիտության մեջ հմտանալը այդքան էլ հեշտ չէ:

Մանրամասները`տեսանյութում


Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031