Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիան ահաբեկիչների համար տրանզիտ գոտի է. Պետդեպի զեկույց

Մայիս 01,2014 20:46

ԱՄՆ Պետդեպարտամենտի 2013թ. «Աշխարհի երկրներում ահաբեկչության մասին զեկույց»-ում, որը հրապարակվել է ապրիլի 30-ին, ասվում է, որ գրոհայինները Թուրքիայի տարածքն օգտագործում են որպես տրանզիտ գոտի:

«Սիրիայում շարունակվող հակամարտության պատճառով Թուրքիան իր մտահոգությունն է հայտնել իր սահմանի մոտ ահաբեկչական խմբավորումների աճի կապակցությամբ: Այդ խմբավորումներից են՝ «Ալ-Քաիդա»-ի «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն (ԻԼԻՊ)»-ը և «Ալ-Նուսրա ճակատը»: Սիրիայում այս կամ այն խմբավորումներին միանալ ցանկացող զինյալների համար Թուրքիան հաճախ օգտագործվում է որպես տրանզիտ երկիր»:

Ըստ զեկույցի, աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր մարդիկ են մեկնել Սիրիա՝ կառավարական զորքերի դեմ կռվելու, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից, Միջին Ասիայից և Արևելյան ու Արևմտյան Եվրոպայից: Այդ մարդիկ միանում են ծայրահեղականներին, այդ թվում՝ «Ալ-Նուսրա»-ին և «ԻԼԻՊ»-ին: Զեկույցում նշված է, որ մի շարք երկրներ անհանգստացած են, որ իրենց քաղաքացիներն այդ խմբավորումներում փորձ ձեռք բերելով՝ կարող են վերադառնալ և ահաբեկչական գործողություններ կատարել:

Ադրբեջանի և Վրաստանի մասով, զեկույցում ասվում է, որ այդ երկրները շարունակում են ԱՄՆ-ի հետ ակտիվ պայքարել ահաբեկչության դեմ:

Պետդեպի զեկույցում Հայաստանի հետ կապված հիշատակում չկա:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031