Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ մամուլի խոսնակ. «Որտեղ մնացին ընտրությունները, որտեղ մնաց ժողովուրդը». a1plus.am

Մայիս 01,2014 20:29

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարկ էր համարել զգուշացնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք հավակնում են դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, ապագա տասնամյակում միակ, հիմնական ճանապարհը ՀՀԿ-ն է:

ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը Էդուարդ Շարմազանովի ասածը դասական քաղաքական իմաստով անընդունելի է համարում, քանի որ այն հակասում է ՀՀ-ի` ժողովրդավարական ուղով զարգանալու փիլիսոփայությանը. «Եթե առաջնորդվենք պարոն Շարմազանովի ասած տրամաբանությամբ, ապա որտեղ մնացին ընտրությունները, որտեղ մնաց ժողովուրդը: Վերջիվերջո մենք պետք է հասկանանք մի պարզ իրողություն` ՀՀ-ում իշխանությունը ձեւավորում է ժողովրդի միջոցով»:

Արդյոք ՕԵԿ-ը, լինելով ՀՀԿ-ի հետ կոալիցիա, ինչպես է հարմարվել, ինչպես պարոն Շարմազանովն էր ասել, ՀՀԿ-ի` քաղաքական դաշտի թիվ մեկ ջութակը լինելու հանգամանքին. «Այս տարիների ընթացքում մշտապես շրջանառության մեջ է եղել իշխող քաղաքական ուժ հասկացությունը, այլ ոչ՝ իշխող քաղաքական կոալիցիա: Իհարկե, այդտեղ կարելի է փնտրել միտումներ, բայց այս պահին ես զերծ կմնամ մեկնաբանություններից»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031