Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քրիստոնեության մասին

Մայիս 01,2014 19:15

Ես էլ եմ անցել քրիստոնեության միջով, այն ինձ համար շատ է օգտակար եղել: Ես մինչև հիմա էլ Հիսուսին համարում եմ իմ ուսուցիչը: Սակայն անհատը չի կարող մշտապես նույն կազմակերպության ուսմունքին հետևել, որովհետև անհատի և ուսմունքի շարժումների արագությունները կարող են չհամընկնել: Ամեն ինչը շարժվում է և փոփոխվում: Եթե ուսմունքը մշտապես մնում է քարացած վիճակում կամ փոխվում է չափազանց դանդաղ, իսկ անհատն ավելի արագ է փոփոխվում, ապա նա փնտրում է ուրիշ, ավելի կատարյալ, իր անհատական ժամանակի մակարդակին և ոգուն համապատասխանող ուսմունքներ:

Ճիշտ է, ինչպես ամեն մի ուսմունք, քրիստոնեությունը նույնպես կազմված է մարդկանցից, իրենց զարգացման տարբեր մակարդակներով: Տգետ մարդկանցից նույնպես ինչ-որ բաներ են կախված, նրանք նույնպես եղանակ են ստեղծում իրենց տան մեջ: Նրանց պատճառով էլ կարող են հիասթափություններ, վատ կարծիքներ լինել ամբողջ ուսմունքի մասին:

Սակայն կարելի է նաև համաձայնվել մեծ իմաստասեր Նիցշեի հետ, որը կարծում է, թե քրիստոնեությունը ծնվել է նախանձից, վատ մարդկանց նախանձից լավերի նկատմամբ: Ըստ նրա, քրիստոնեությունը վատերի ընդվզումն է լավերի դեմ:

Իհարկե, Նիցշեն էլ է կարծում, որ Հիսուսը չի մտնում վատերի մեջ: Եկեղեցական քրիստոնեությունը Հիսուսի ուսմունքը չէ, այլ աղավաղված, տգեղացված, չարացրած ինչ-որ վարդապետություն: Այն սպանում, այրում, ոչնչացնում էր ավելի լավերին, մարմնով ու հոգով ավելի կատարյալներին, մարմնական և հոգևոր հրաշագործ հատկություններ ունեցողներին, իմաստուններին ու բարիներին:

Քրիստոնեության նման ուսմունք մեկ էլ եղել է Լենինի ստեղծած ուսմունքը` մեծամասնականությունը կամ «բոլշևիզմը», համայնավարությունը: Այն նույնպես առաջացել էր վատերի նախանձից լավերի հանդեպ: Այն նույնպես չար էր, մարդատյաց: Երկուսն էլ մարդկանց չափում էին իրենց չափանիշներով, այդ պատճառով չէին սիրում նրանց և ոչնչացնում էին: Նաև մակարդակների նույնության պատճառով երկուսն էլ չէին սիրում իրար և պայքարում էին իրար դեմ, ոխերիմ թշնամիներ էին:

Մեծամասնականները նույնպես ընտրում էին իրենցից ավելի լավերին, մարդկանցից լավագույններին և ոչնչացնում: Ոչ մի բարի, խելացի, տաղանդավոր, հանճարեղ, կատարյալ մարդ չպիտի ապրեր իրենց ներկայությամբ, որովհետև եթե ավելի կատարյալ էր, ուրեմն իրենց թշնամին էր:

Ցավոք, այդ երկու ուսմունքներից էլ ամենամեծ վնասները կրեց հենց հայ ժողովուրդը: Ճիշտ է, ռուս ազգն էլ պակաս չվնասվեց համայնավարությունից, բայց այլ կերպ չէր կարող լինել: Ռուսներն ավելի շատ տուժեցին, որովհետև առաջինը ընդունեցին և կենսագործեցին համայնավարության ուսմունքը: Իսկ քրիստոնեությունից ամենաշատը տուժեց հայ ազգը, որովհետև նույնպես առաջինը ընդունեց այն:

Առաջին անգամ Հայաստանը կործանվեց (կորցրեց պետականությունը) քրիստոնեության ընդունումից հետո, երրորդ անգամ` Ռուսաստանում համայնավարության հաղթանակից, իսկ Հայաստանում և Թուրքիայում հայտնվելուց և տարածվելուց հետո:

Երկրորդ անգամ հայոց պետությունը կործանվեց քրիստոնեության դրոշակակիր Բյուզանդիայի ձեռքով, իսկ Կիլիկիայի Հայաստանը կործանվեց քրիստոնյա խաչակիրների պատճառով: Մի խոսքով, Հայաստանի երրորդ կործանումը եղավ համայնավարության ձեռքերով: Ընդհանրապես, մարդկության պատմության մեջ կարծես օրինաչափություն դարձած լինի, որ չար ուսմունքները ամենաշատը վնասում են հենց հայ ազգին: Հետևաբար, կարելի է հետևություն անել, որ հայ ազգին բնորոշ առանձնահատկություններից մեկը բարի լինելն է:

Սակայն, չնայած որ երկու ուսմունքներն էլ վատն էին, եթե նրանք հայտնվել էին մարդկության կյանքի ուղում, նշանակում է այլ կերպ հնարավոր չէր: Մարդկությունը պետք է անցներ դրանց միջով, որպեսզի ճանաչեր դրանց և ձգտեր ավելի լավին: Նորը միշտ համեմատվում է հների հետ: Չնայած քրիստոնեությունն ավելի վատն էր, քան նրան նախորդած հեթանոսությունն ու զրադաշտականությունը, բայց առանց նրա էլ չէր լինի, որովհետև կյանքի զարկերակի շարժումն է այդպիսին` վերև-ներքև կամ աջ-ձախ, կամ լավ-վատ, կամ բարի-չար: Ինչպես պատի ժամացույցի կշռաքարն է շարժվում աջից ձախ, ձախից աջ, այնպես էլ կյանքի բոլոր գործընթացներն են կազմված երկու հակադիր որակների ժամանակաշրջաններից: Հակադրությունները կան ամենուրեք: Բարի ուսմունքին պիտի փոխարինի չարը, չարին` բարին: Երկուսը միասին մեկ ամբողջություն են կազմում, երկուսն էլ մարդկության մշակույթի մասերն են և անհրաժեշտ են մարդկության առաջընթացի, զարգացման, կատարելագործման համար:

Ճիշտ է, քրիստոնեությունն ավելի նոր էր նախորդ կրոնի համեմատությամբ, սակայն այն հնից ավելի լավն էր ոչ բոլոր երկրներում անխտիր, ուստի և նշանակված էր ոչ բոլոր ազգերի համար: Այն ավելի լավն էր հրեաների կրոնի` հուդայականության համեմատ, բայց ոչ հայերի կրոնի` հեթանոսության: Այդ պատճառով էլ Հիսուսն ուղարկված էր հենց հրեաներին փոխելու: Նրան արգելված էր քարոզելու ուրիշ ազգերին: Հենց իր սեփական խոստովանությամբ, նա ուղարկված էր միայն հրեաների մոտ, ուստի նա, հավատարիմ իր առաքելությանը, երբեք չլքեց Հրեաստանը, չքարոզեց ուրիշ ազգերին, թեև, ինչպես Հայ առաքելական եկեղեցին է պնդում, ուրիշ արքաներ հրավիրում էին նրան արքայավայել ապրելու: Սակայն Հիսուսի առաքելությունը ձախողվեց այնքանով, որ հրեաները չընդունեցին իր ուսմունքը, ինչպես նաև ձախողվեց այն մասով, որ հայե՛րն ընդունեցին այն:

Մշտապես առաջինը լինելու ձգտումը այս անգամ վատ ծառայություն մատուցեց հայ ազգին: Որովհետև առաջինը լինելը պետք է ոչ միշտ, այլ միայն լավ, բարի, խելացի և իմաստուն նախաձեռնությունների դեպքում, երբ ազգի շահերը համընկնում են նոր գործի տված օգուտներին ու առավելություններին: Պետք չէր դավաճանել այն կրոնին, որը մինչ այդ միայն օգուտներ, բարիք, ծաղկում ու փառք էր բերել ազգին: Այն բազմաթիվ առավելություններ ուներ. հայերը բարբարոսներ չէին, բարի էին, զավթողական պատերազմներ չէին նախաձեռնում, ուրիշ երկրներ ու ժողովուրդներ չէին գրավում ու կործանում, մարդկությանը վնասներ չէին տալիս, այլ միայն օգուտներ էին տալիս իրենց ստեղծագործ կյանքով ու գործունեությամբ: Մի՞թե դա չի խոսում հայ ազգի այն ժամանակվա կրոնի կատարելության մասին, աստվածային լինելու մասին: Ուրիշ էլ ի՞նչ կրոն կարող էր այդպիսի կատարյալ ազգ դաստիարակել: Ուրիշ էլ ինչպիսի՞ն պիտի լիներ աշխարհի ամենալավ կրոնը հայ ազգի համար: Ուրիշ էլ ի՞նչ կրոն էր պետք ազգին` նրա հաջորդ սերունդներին այդպես կատարյալ պահելու համար: Մի՞թե կարիք կար ավելի կատարյալը լինելու, ինչի համար նոր կրոն էր անհրաժեշտ: Չէ՛ որ հայերի համար հենց հայկական կրոնն է ամենաճիշտը, որը ներկայումս գրի է առնված Արարումի Ավետարանում՝ Ուխտագրքում Արորդյաց. «Արարումի Ավետարանի հիմքի վրա ձևավորվել են Արիական Կրոնները՝ Զրադաշտությունը, Բուդդայականությունը, Հինդուիզմը: Ավիրումի Ավետարանի հիմքի վրա ձևավորվել են Հողածինների Կրոնները՝ Հուդաիզմը, Քրիստոնեությունը, Մահմեդականությունը» (Ուխտագիրք Արորդյաց, Ավետարան, 6-242): Այնպես որ, քրիստոնեության ընդունումով հայ ազգը հակառակը` վնաս տվեց մարդկությանը, քանի որ զրկեց մարդկությանը այն օգուտներից, որոնք նա կարող էր տալ, եթե մնար մեծ ու հզոր, կամք թելադրող ու առաջընթաց տարածող: Եվ պատժվեց այդ վնասի համար:

Եվ իրոք, քրիստոնեությունը իսկական ավերածություն բերեց Հայաստանին: Այն ազգին հեռացրեց իր արմատներից և տվեց նրան հնազանդություն, իսկ քանի որ ուրիշ երկրների թագավորներն էլ են աստծո կողմից նշանակված մարդիկ, ուստի նաև հնազանդություն նրանց: Նաև տվեց հեզություն, խոնարհություն, անձնատուր լինելու ընդունակություն, աշխարհիկ կյանքից հրաժարվելու հոգեբանություն, կյանքը սգի մեջ անցկացնելու ձգտում, օտարամոլության հանդեպ թուլություն, հույսը ուրիշի վրա դնելու անմտություն, ազգային արժեքներին դավաճանելու պատրաստակամության անբարոյականություն: Իսկ քրիստոնեության ամենամեծ վտանգը անձի անհատական փրկության սխալ և վնասակար գաղափարախոսությունն էր և է: Ամբողջ մարդկությունը մեկ միասնություն է, անհատը պետք է ձգտի մարդկության փրկությանը: Եթե անհատը հաշվի չառնի, որ մարդկությունը կազմված է ազգերից և շրջանցի ազգի գոյության փաստը, ապա նա կդավաճանի ազգին, իսկ դա անբարոյականություն է: Իսկ քրիստոնեությունը ամբողջ մարդկության փրկություն չի քարոզում, այլ անհատական փրկություն: Նրանում երբեք չի խոսվում նույնիսկ ազգի մասին, ուր մնաց թե ամբողջ մարդկության: Ազգային գոյը, կեցությունը, ոգին, ազգային մակարդակի վրա ձեռքբերումներն ու ստեղծված արժեքները, նյութական ու հոգևոր հարստությունները նրանում չկան:

Իսկ հին կտակարանի միջոցով նույնիսկ փառաբանվում են հրեաների չարագործությունները ուրիշ ազգերի նկատմամբ, որոնց նրանց դրդում էր իրենց աստվածը, խրատելով նրանց, թե նպատակն արդարացնում է միջոցները, իբր, հանուն ձեր ազգի բարգավաճման դուք կարող եք նույնիսկ ոչնչացնել ուրիշ ազգերին: Այնինչ հայտնի է, որ «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքը անբարոյական է համարվում մարդկության կողմից: Ահա թե ինչու էր պետք քրիստոնեությունը հենց հրեա ազգին: Ավա՜ղ, հին կտակարանի այդ անբարոյական մոտեցումը յուրացրեցին միայն ուրիշ ազգերը և ձգտեցին կիրառել այն հայ ազգի նկատմամբ, իսկ հայ ազգը սովորեց միայն նոր կտակարանից և հնազանդվեց ուրիշներին: Ճիշտ է նաև, որ անհատական կյանքի վրա մեծ ուշադրության սևեռման շնորհիվ հայ ազգի մեծ մասը հիմա վառ անհատականություններ են, սակայն տուժել է հավաքական կյանքի կողմը: Ցավո՜ք, ազգային մակարդակում ամեն ինչը տուժած վիճակում է Հայաստանում: Նոր կրոնի ազդեցության արդյունքում հայ ազգը կորցրեց թշնամական միջավայրին դիմադրելու և հաղթելու ընդունակությունը, իսկ դրա հետևանքն էլ գիտենք բոլորս: Ավա՜ղ, հայ ազգը դարձավ ապազգային ազգ, ուստի և անկատար: Ափսո՜ս ազգային կրոն: Հազա՜ր ափսոս…
Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ռուբեն Պարսամյան says:

    Ահա ձեզ եվս մեկ քայքայիչ գաղափար,ահա եվս մեկ տրոհման բացիլ;

  2. Ռուբեն Պարսամյան says:

    Այս անձը իրեն ավելի խելացի ,քաղաքագետ է համարում,քան Տրդատ 3-ը;

    • Նռանե says:

      Բավական շատ տեղեկատվություն պարունակող ու աշխատված հոդված էր, որը ոչ մի կապ չուներ քրիստոնեության էության հետ: Ինչ է նշանակում` անցել եմ քրիստոնեության միջով ու օգտակար է եղել?: Քրիստոնեությունը միտք ու հոգի է, հավատ ու սեր: Դրանց միջով չեն անցնում, դրանք մարդու մեջ են լինում:

  3. Գառնիկ Սահակյան says:

    Հարգելի Գեղամ, նախրոդ մեկնաբանությունները մեկ անգամ եւս ապացուցում են, թե ին ողբերգական վիճակի մեջ են որոշ հայեր:

  4. Գեղամ says:

    Շնորհակալություն բոլոր ընթերցողներին, հավանողներին և մեկնաբանողներին:

  5. Armen says:

    Կարդալով բոլոր յօդուածը բացայայտ է այն իրողութիւնը որ յօդուածագիրը քրիստոնէութեան պատմութեան մասին նուազագոյն գաղափարն անգամ չունի։ Հրապարակային այս տեսակի ճամարտակութիւններ աւելիով կը հաստատեն Հայաստանի նեօհեթանոսներու յիմարութիւնները եւ պատմական փաստերու եւ իրականութիւններու չգոյութիւնը իրենց աշխարհահայցքի վրայ։ Քրիստոնէութեան չգոյութեան Հայը պիտի դառնար պարսիկ, թուրք, արաբ կամ իսլամ։ Ու լաւ պիտի ըլլայ որ օր մը ձեր կոմունիստ աթեիստ գաղափարութիւններու աղբը վերացնէք ձեր ուղեղներէն։ Բոլոր աշխարհի ժողովուրդներ որոնք քրիստոնէութեան հետեւորդ են, գոյատեւած եւ ապրած են, իսկ եթէ սովետական տարիներու հնացած մաշած յանկերգներ կը սիրէք, ձեր սերունդով ալ պիտի աւարտի ձեր պանծալի ելոյթները։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031