ՀՀ փաստաբանների պալատը, Պալատի երիտասարդական խորհրդի և փաստաբանական դպրոցի ունկնդիրների մասնակցությամբ մայիսի 1-ին՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ, Հյուսիսային պողոտայում իրականացրել են իրազեկման ակցիա, որի կարգախոսն է ՙպաշտպանված աշխատող, բարեխիղճ գործատու` հզոր հայրենիք՚:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը աշխատանքի օրվա կապակցությամբ շնորհավորելով աշխատավորներին նշել է.ՙթե՜ հայ աշխատողը և թե՜ գործատուն պետք է իմանան, որ իրենք պաշտպանված են: Կոչ եմ անում պաշտպանել սեփական աշխատանքային իրավունքները՚: Ըստ Արա Զոհրաբյանի աշխատանքային վեճերում դատական նախադեպերը հիմնականում աշխատողի օգտին են:
Երիտասարդ փաստաբանները շուրջ 500 թռուցիկներ են բաժանել քաղաքացիներին և պատասխանել նրանց հուզող հարցերին:
Թռուցիկներում հակիրճ ներկայացվել են իրավունքները և աշխատանքային կարգապահությանը վերաբերող դրույթները.
Կարդացեք նաև
ԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՍ.
1.Անվնաս պայմաններում աշխատելու ,
2. Աշխատավարձ ստանալու ամբողջական և ժամանակին (գիշերային, արտաժամյա և հանգստյան օրերին աշխատելու դեպքում ստանալ արտաժամյա հավելավճար),
3. Աշխատանքի ընդմիջման
4. Արձակուրդի
5. Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ ստանալու,
ՄԻ ՄՈՌԱՑԻՐ
1. Ենթարկվել աշխատանքային կարգապահությանը,
2. Ժամանակին աշխատանքի ներկայանալու ,
3. Գործառույթներդ ու գործատուի այլ հանձնարարությունները բարեխիղճ կատարել,
Հարգելի քաղաքացի այսօր ճանաչելով ու պաշտպանելով սեփական իրավունքները՝ բարեխիղճ կատարելով աշխատանքային պարտականությունները` դու կայացնում ես գալիքի Հայաստանը:
ՀՀ փաստաբանների պալատի լրատվական ծառայություն