Լրահոս
Օրվա լրահոսը

«Freedom House»-ի զեկույցի համաձայն, այս տարի Հայաստանում մամուլի ազատությունը գրանցել է հետընթաց. amerikayidzayn.com

Մայիս 01,2014 18:09

«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է«Մամուլի ազատությունն աշխարհում – 2014» ամենամյա զեկույցը, որտեղ ասված է, որ մամուլի ազատությունն ամբողջ աշխարհում գտնվում է «գտնվում է տասը տարվա ընթացքում գրանցված ամենացածր մակարդակի վրա»:

«Մենք տեսնում ենք հաղորդագրությունները վերահսկելու կամ դրանց հետ կապված մեքենայություններ իրականացնելու փորձերի ավելացող մակարդակներ, և այսպիսով ավելացել է քարոզչության և հրապարակվող բովանդակության նկատմամբ վաղօրոք ազդեցություն գործելու եղանակների օգտագործումը: Մենք տեսնում ենք նաև բռնությունների և ահաբեկման կիրառում բլոգերների և այն մարդկանց նկատմամբ, ովքեր օգտագործում են այս լրատվամիջոցները՝ տեղեկատվություն ստանալու համար», – ասել է «Մամուլի ազատությունն» նախագծի տնօրեն Քարին Քարլեքարը:

«Մամուլի ազատությունն» նախագծի տնօրենի վկայությամբ՝ 2013 թվականին մամուլի ազատությունն ապրել է այնքան խորը անկում, որ աշխարհում այժմ յոթ մարդկանցից միայն մեկի համար է հասանելի ազատ մամուլը:

Նրա համաձայն, մամուլի ազատության անկում ապրած ոլորտներում կառավարությունները միայնակ չեն գործել:

«Փոփոխություններ են եղել հիմնական լրատվամիջոցների սեփականատերերի կազմում: Դրանցից հետո նկատելի են դարձել փոփոխությունները խմբագրությունների հաղորդագրությունների ոճի մեջ, և մենք նկատել ենք, որ լրագրողների վրա սկսվել էր ճնշում գործադրվել», – ասել է «Մամուլի ազատությունն» նախագծի տնօրեն Քարին Քարլեքարը:

Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվել է, որ մամուլի ազատության ցուցանիշի համաձայն, աշխարհի երկրների ընդհանուր թվից 32 տոկոսի մամուլը որակվել է «ազատ», 35-ի՝ «մասամբ ազատ», և 33-ի` «ոչ ազատ»:

«Մամուլի ազատությունն աշխարհում – 2014» զեկույցի համաձայն, Եվրասիայում գրանցվել են մամուլի ազատության իրավիճակի ամենավատ ցուցանիշները, և այս մայրցամաքում որևէ անձ չի ապրում ազատ մամուլ ունեցող երկրում: Մայրցամաքի պետությունների բնակչության ընդամենը երեք տոկոսի համար է հասանելի «մասամբ ազատ» մամուլը, իսկ Եվրասիայի բնակչության 97 տոկոսն ապրում է «ոչ ազատ» մամուլ ունեցող երկրներում:

«Հատկանշական է, որ աշխարհում մամուլի ազատության դեմ ամենամեծ բռնությունները գործադրող ութ պետություններից երեքը՝ Բելառուսը, Ուզբեկստանն ու Թուրքմենստանը, գտնվում են Եվրասիայում: Տարածաշրջանում մտահոգություններ առաջացնող այլ պետություններից են Ռուսաստանն ու Ադրբեջանը», – գրում է «Freedom House»-ը:

«Ռուսաստանում լրագրողները բանտ են նետվել և ծեծի ենթարկվել: Ուկրաինայում լրագրողները բողոքի ցույց են անցկացրել՝ բռնությունների արդյունքում իրենց գործընկերների կողմից վնասվածքներ ստանալու պատճառով: Բելառուսում լրագրողները կրկին հայտնվել են դատարանում, նրանց դեմ գործադրված ճնշումների պատճառով ԵԱՀԿ-ի նման կազմակերպությունները հորդորել են դիմել անհապաղ միջոցների», – ասված է զեկույցում:

«Ադրբեջանում լրատվամիջոցների ոլորտում արդեն իսկ առկա ճնշող մթնոլորտն ավելի խորը անկում է գրանցել՝ կառավարության կողմից լրագրողների առցանց և հեռախոսային հաղորդագրությունների գաղտնալսման ծավալի ավելացման, պետական անվտանգության ծառայությունից փաստաթղթերի արտահոսքի հետ կապված՝ պատկերների փոխանցման համար օգտագործվող կայքի արգելափակման և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի արբանյակային հեռահաղորդակցմանը պետության կողմից միջամտության իրականացման հետևանքով: Այդ պատճառով զեկույցում երկրի ցուցանիշն անկում է ապրել՝ 82-ից նվազելով 84 միավորի», – նշված է զեկույցում:

«Freedom House»-ի զեկույցի համաձայն, այս տարի Հայաստանում մամուլի ազատությունը գրանցել է հետընթաց: Նախորդ զեկույցի համեմատությամբ՝ Հայաստանում մամուլի ազատության վարկանիշը նվազել է մեկ միավորով, և նախորդ տարվա 61 միավորի փոխարեն այժմ կազմում է 62 միավոր։ Աշխարհի պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 134-րդ տեղը, և, ըստ «Մամուլի ազատությունն աշխարհում – 2014» ամենամյա զեկույցի գնահատականի համաձայն, երկրում մամուլը ոչ ազատ է:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մամուլի ազատությամբ Հայաստանն աշխարհում առաջինն է:Դուք նայեք Եվրոնյուզ-ի հաղորդումները և կհամոզվեք,թե որքան է մամուլի ազատությունը մեր երկրում առաջանցել եվրոպականից….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031