Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ իտալացի հանրահայտ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի ընկերակցությամբ, որը ղեկավարում էր ինքը՝ սաքսոֆոնահարը: Ծրագիրը բավականին հանրամատչելի էր եւ կրում էր՝ «Անմոռանալի Բիթլզ» խորագիրը:
Կարդացեք նաև
Հանրահայտ քառյակի A Hard Day’s Night, Get Back, Yesterday, Hey Jude, Eleanor Rigby, Yellow Submarine, Help, Michelle, Let it Be, Lady Madonna հիթերը ծրագրի մեխն էին, որոնց կողքին հանրահայտ դասականների գործեր հնչեցին: Դահլիճը հիացած էր Ֆեդերիկո Մոնդելչիի կատարումներով եւ անբռնազբոս արտիստական կեցվածքով: Օրինակ, մեկ ստեղծագործություն նա ծնկաչոք նվագեց՝ կարծես նվիրելով այն կամերային նվագախմբի գեղեցկատես ու կանացի առաջին ջութակին: Համերգի ավարտին հնչեցին «բիս»-եր,, ու Մոնդելչին վերադարձավ Պիացոլայի կրքոտ երաժշտությամբ: Հանդիսատեսը, սակայն, համառորեն չէր լքում դահլիճը: Իտալացի երաժիշտը խնդրեց իրեն նույն օրը մեկ ժամ անց դիմավորել նաեւ Կասկադում, որտեղ կրկին հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի ընկերակցությամբ՝ Ջազի միջազգային օրերի շրջանակներում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ